ՈՒկրաինայի անվտանգության ծառայությունը 3 տարով արգելել է Սամոյլովայի մուտքը երկրի տարածք
ՈՒկրաինայի անվտանգության ծառայությունը 3 տարով արգելել է Եվրատեսիլի ռուսաստանցի մասնակից Յուլիա Սամոյլովայի մուտքը այդ երկրի տարածք։ Այս մասին հայտարարել է գերատեսչության մամուլի քարտուղար Ելենա Գիտլյանսկայան։
Ինչպես հայտնում է «ria.ru»-ն, նման որոշում ընդունվել է Սամոյլովայի կողմից Ուկրաինայի օրենսդրության խախտման հիման վրա։
Ըստ աղբյուրի, ՌԴ արտգործնախարարության աղբյուրը նման որոշումը ցինիկ և անմարդկային է որակել։
Ինչպես հայտնել է Դաշնության խորհրդի կոմիտեի առաջին փոխնախագահ Ֆրանց Կլինցևիչը, Ռուսաստանը կբոյկոտի հաջորդ բոլոր մրցույթները, եթե Եվրատեսիլի ղեկավարությունը հանդես չգա ի պաշտպանություն Սամոյլովայի:
Հիշեցնենք, որ Սամոյլովայի մասնակցությունը Կիևում բուռն քննադատությունների առիթ էր հանդիսացել։ Ուկրաինական իշխանությունների դժգոհությունները կապված են այն բանի հետ, որ երգչուհին 2015 թվականին ելույթ էր ունեցել Ղրիմում։ Կրեմլում, իրենց հերթին, բացառում են, որ Սամոյլովային կարող են մեկ այլ մասնակցով փոխարինել։
Հարակից հրապարակումներ`
- Եվրատեսիլի հայաստանցի մասնակցին Ղրիմ այցելելու պատճառով կարող են արգելել մուտք գործել Ուկրաինա
- «Եվրատեսիլ 2017»-ում Ռուսաստանը կներկայացնի Յուլյա Սամոյլովան
- «Եվրատեսիլ-2017»-ին Հայաստանը կներկայանա 1-ին կիսաեզրափակչում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան