Էդգար Մանուչարյան. «Ազգային հավաքականում նորամուտիս պահին շատ հպարտ էի»
Հայաստանի ազգային հավաքականի 3 ֆուտբոլիստներ՝ Էդգար Մանուչարյանը, Գևորգ Ղազարյանը և Մարկոս Պիզելլին, առանձնահատուկ կապ ունեն Ղազախստանի հետ: ՀՖՖ պաշտոնական կայքը կներկայացնի հարցազրույցներ այդ ֆուտբոլիստների հետ: Այսօր հրապարակել է Էդգար Մանուչարյանի հետ հարցազրույցը:
Հարց-Էդգար, Ղազախստանը պետք է որ առանձնահատուկ մրցակից լինի քեզ համար, քանի որ 13 տարի առաջ հենց նրանց դեմ խաղում ես նշել նորամուտդ Հայաստանի ազգային հավաքականում: Ի՞նչ հիշողություններ ունես այդ խաղից:
Պատասխան-Այդ ժամանակ շատ երիտասարդ էի՝ ընդամենը 17 տարեկան, և շատ բաներ արդեն ջնջվել են հիշողությունիցս, բայց որոշ դրվագներ, իհարկե, հիշում եմ: Մինչ այդ խաղացել էի բոլոր տարիքային հավաքականներում, բայց ազգային հավաքականում խաղալն այլ պատասխանատվություն էր ու նաև մեծ պատիվ: Բավականին հետաքրքիր խաղ էր, որն ավարտվեց 3:3 հաշվով:
Հարց- Ի՞նչ զգացողություններ ունես կրկին հավաքական հրավիրվելու կապակցությամբ:
Պատասխան-Միշտ շատ մեծ ուրախությամբ եմ գալիս հավաքական: Կարոտել եմ խաղընկերներիս և այն մթնոլորտը, որ տիրում է հավաքականի խաղերի ժամանակ:
Հարց-Ի՞նչ սպասելիքներ ունես առաջիկա խաղից:
Պատասխան-Չեռնոգորիայի հետ խաղում տղաներն իսկական հրաշք գործեցին՝ խաղի վերջին վայրկյաններին կորզելով հաղթանակը: Հիմա պարտավոր ենք շարունակել այն, ինչ սկսել ենք այդ խաղի ժամանակ: Որքան էլ որ Ղազախստանի հավաքականի բավականին ուժեղ թիմ է, եթե մենք ցանկանում ենք դուրս գալ Աշխարհի առաջնուփյան եզրափակիչ փուլ, մենք պարտավոր ենք հաղթել և կրկին ուրախացնել մեր երկրպագուներին:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի հավաքականն անցկացրել է երկրորդ մարզումը Ղազախստանի խաղից առաջ
- Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը պատրաստվում է Ղազախստանի հետ խաղին
- Հայաստան-Ղազախստան խաղից առաջ սպառնացել են ֆանատներին ու նրանց ընտանիքի անդամներին
- Հայաստան - Ղազախստան հանդիպման տոմսերն այսօրվանից վաճառքում են
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները