ՍԱՊԾ. Մի քանի սպանդանոցներ պատրաստ են ապահովել իրացման ցանցներին մսով
Սպանդանոցային պարտադիր մորթի կիրառման՝ կառավարության որոշմամբ հաստատված ժամանակացույցի համաձայն, պետական գնումներով սպանդանոցային ծագման մսի ձեռքբերումը պարտադիր է 2017 թվականի մայիսի 1-ից, իսկ Երևան քաղաքի տեղական սպանդանոցային ծագման մսի առևտրի իրականացման վայրերում՝ 2018 թվականի մարտի 1-ից:
Հանրապետությունում գործող սպանդանոցների սեփականատերերի և խոշոր իրացման ցանցերի ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր ՍԱՊԾ-ում կազմակերպվել է քննարկում: Ծառայության պետ Իշխան Կարապետյանը նշել է, որ գործընթացը պետք է սկսել արդեն այսօրվանից՝ սահուն անցում կատարելու և իրացման ցանցերին առավելագույնս պատրաստվելու հնարավորություն ընձեռելու նպատակով:
ՍԱՊԾ մամուլի ծառայության հաղորդմամբ, սպանդանոցների սեփականատերերի հետ Ծառայությունն արդեն իսկ անց է կացրել տարբեր ձևաչափերով մի քանի հանդիպումներ՝ տեղեկացնելով բոլոր պահանջների ու պայմանների մասին, միաժամանակ՝ լսելով հնարավոր խնդիրների մասին և առաջարկելով լուծումներ:
Աղբյուրի հաղորդմամբ, մի քանի սպանդանոցներ արդեն իսկ պատրաստակամություն են հայտնել ապահովել իրացման ցանցներին սպանդանոցային ծագման մսով: Նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել նաև անցումը կատարելու ժամկետների շուրջ:
Ծառայության պետն ընդգծել է, որ մսի շուկայի կարգավորումը համալիր մոտեցում է պահանջում, և՝ որ աշխատանքներ են տարվում բոլոր փուլերում՝ մորթից մինչև իրացում, այդ շղթայում հատուկ ուշադրություն դարձնելով նաև անասնաբուժասանիտարական փորձաքննության որակին:
«Պահանջեք, որ թե մատակարարը, թե անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող ՍՊԸ-ները չխախտեն սահմանված պահանջները: Եթե մեր բոլորի պահանջը թիմային լինի, մեզ կհաջողվի փոփոխություն կատարել»,-նշել է ՍԱՊԾ պետը:
Հանդիպման մասնակիցներին նաև տեղեկացվել է, որ առաջիկայում թարմ միս և մսեղիք, ինչպես նաև հաց-հացաբուլկեղեն տեղափոխող փոխադրամիջոցների սանիտարական անձնագրեր ունենալու պահանջը պարտադիր է դառնալու, միաժամանակ վերահսկվելու է, որ դրանք տեղափոխող անձինք ևս ունենան սանիտարական գրքույկներ: Ծառայությունը նաև նախատեսել է հատուկ պիտակ, որը կփակցվի փոխադրամիջոցի վրա և կհավաստի, որ այն համապատասխանում է տվյալ սննդամթերքի տեղափոխմանը ներկայացվող պահանջներին:
ՍԱՊԾ-ն ներդնում է հանրային իրազեկման մեկ այլ նոր գործիք. մսի շուկայում գործող այն տնտեսավարողները, որոնց գործունեությունը պետական վերահսկողության արդյունքում դրական կգնահատվի և որոնք կդիմեն Ծառայություն, կարող են ստանալ այդ մասին հավաստող պիտակներ և, սպառողներին տեղեկացնելու նպատակով, փակցնել դրանք մսի իրացման վայրում:
Հարակից հրապարակումներ`
- Սպանդանոցները կթանկացնե՞ն մսի գինը.«Առավոտ»
- Գումի մսի շուկայի՝ սանիտարահիգիենիկ նորմերին չհամապատասխանող կետերը կփակվեն
- Գումի մսի շուկան՝ ՍԱՊԾ հորդորից հետո
- «Նոր Զովք»-ի տնօրենը ներողություն է խնդրում հաճախորդներից
- Ինչպես են «Զովք» միս մատակարարում
- Գումի մսի վաճառքի տաղավարների 80%-ը գտնվում է բարձր ռիսկային գոտում
- Հանրապետության մի քանի սպանդանոցների մոտ իրացման խնդիրներ կան
- Արարատի մարզում շահագործման է հանձնվել հանարպետության ամենախոշոր սպանդանոցը (լուսանկարներ)
- Հինգ սպանդանոցում արդյունավետ մորթ չի իրականացվել. Գյուղփոխնախարար
- Քննչական կոմիտեն զբաղվում է Կապանի սպանդանոց բերված կենդանիների ուղեկցող փաստաթղթերի գործով (Տեսանյութ)
- Արագածոտնի մարզում շահագործման է հանձնվել նոր սպանդանոց
- ՍԱՊԾ. Եթե սպանդանոցը պահպաներ չափորոշիչները, բրուցելոզի դեպքը չէր գրանցվի
- Սպանդանոցում աշխատել է ոչ թե 47, այլ 49 մարդ. Նոր մանրամասներ բրուցելոզից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին