Սեյրան Օհանյանը՝ Սամվել Բաբայանի ձերբակալության մասին
«Սամվել Բաբայանը մեր գաղափարակից ընկերն է, մեր համակիրն է, դաշինքի նկատմամբ շարունակական վերաբերմունքի արդյունքը կարող է լինել»,- «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի շտաբի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց դաշինքի համապետական ցուցակը գլխավորող, նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով հարցին, թե տեղյակ եք՝ ինչո՞ւ է ձերբակալվել Սամվել Բաբայանը:
Նա նշեց, որ այլ տեղեկություններ չունեն, բոլոր հարցերի պարզաբանումներից հետո կարող է պատասխանել լրագրողների հարցերին:
«Մնացած բոլորը հարցերը կարող եք Ազգային անվտանգության ծառայությանը տալ»,-ասաց Ս.Օհանյանը:
Նշենք, որ Hraparak-ն այսօր գրել է պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալության մասին, մինչդեռ Բաբայանի ձերբակալության մասին Ազգային անվտանգության ծառայությունը լռում է. պաշտոնական հաղորդագրություն առայժմ չկա։ Ծառայության մամուլի քարտուղարն էլ հեռախոսազանգերին չի պատասխանում: Սամվել Բաբայանի հեռախոսահամարն անհասանելի է:
Հարակից հրապարակումներ`
- ԱԱԾ-ն լռում է, Բաբայանն անհասանելի է
- Ակնհայտ է, որ Սամվել Բաբայանի համակրանքն այս պահի դրությամբ մեր ուղղությամբ է. «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք
- Պատիվ կլիներ, եթե Սամվել Բաբայանը լիներ մեր ցուցակում. Ստեփան Մարգարյան
- Սամվել Բաբայան. Ես եմ ցուցակը տվել, բա ո՞վ, հարևա՞նը
- Բանակցային խմբում Սամվել Բաբայանը որևէ դեր չի ունեցել. Վարդան Օսկանյան
- Սեյրան Օհանյանը՝ Սամվել Բաբայանի հետ ունեցած հարաբերությունների մասին