Հայաստանի հավաքականն անցկացրել է երկրորդ մարզումը Ղազախստանի խաղից առաջ
Հայաստանի ազգային հավաքականն անցկացրել է մարզում ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում/Ֆուտբոլի ակադեմիայում։ ՀՖՖ պաշտոնական կայքէջի հաղորդմամբ, մարզմանը մասնակցեցին 22 ֆուտբոլիստներ։
Արտյոմ Սիմոնյանը դեռ չի ժամանել հավաքականի ճամբար, իսկ Արթուր Քարտաշյանը բաց թողեց մարզումը վնասվածքի պատճառով։ Նախավարժանքից հետո ֆուտբոլիստները աշխատեցին հարձակման գծում գոլային պահերի իրացման վրա՝ շեշտը դնելով մեկը մեկի և երկուսը երկուսի դեմ խաղի վրա։
Դրանից հետո մշակվեցին ստանդարտ իրավիճակների խաղարկումներ, իսկ մարզումն ավարտվեց երկկողմանի խաղով:
Հարակից հրապարակումներ`
- Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը պատրաստվում է Ղազախստանի հետ խաղին
- Հայաստան-Ղազախստան խաղից առաջ սպառնացել են ֆանատներին ու նրանց ընտանիքի անդամներին
- Հայաստան - Ղազախստան հանդիպման տոմսերն այսօրվանից վաճառքում են
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները