Հայաստանի 2016 թ. լավագույն ֆուտբոլիստի մրցանակը կհանձնվի մարտի 24-ին
Լավագույն ֆուտբոլիստի և մարզչի մրցանակների հանձնման արարողությունը կկայանա մարտի 24-ին: Այս մասին հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից:
Հիշեցնենք, որ Հայաստանի 2016 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը, երկրորդ տեղում Գևորգ Ղազարյանն է, երրորդ տեղում՝ Մարկոս Պիզելլին:
Հայաստանի 2016 թ. լավագույն մարզիչ է ճանաչվել Վարդան Բիչախչյանը; Իրենց ակումբներում զբաղվածության պատճառով ֆուտբոլիստները մինչ օրս չէին կարողացել ժամանել Հայաստան՝ ստանալու իրենց մրցանակները:
Այժմ նրանք բոլորն էլ գտնվում են Հայաստանի ազգային հավաքականի ճամբարում: