«Տարոն-Ավիա»-ն թռիչքներ կիրականացնի Գյումրու «Շիրակ» օդանավակայանից
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հերթական քայլն է կատարում՝ միտված հյուսիսային օդանավակայանի ակտիվացման ուղղությամբ,-այս մասին հայտնում են ՔԱԳՎ մամուլի ծառայությունից։
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության և «Տարոն-Ավիա» ավիաընկերության միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 2017 թվականի ապրիլ ամսվանից Գյումրու «Շիրակ» օդանավակայանում բազավորվելու, կանոնավոր և ոչ կանոնավոր թռիչքներ է սկսելու իրականացնել հայկական երկրորդ հավաստագրված ավիափոխադրողը՝ «Տարոն-Ավիա»-ն:
Ավիաընկերության թռիչքների մեկնարկը կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը և տարածաշրջանում տնտեսության զարգամցանն ու զբոսաշրջության ակտիվացմանը:
Աղբյուրը հիշեցնում է, որ Գյումրու «Շիրակ» օդանավակայանի զարգացման նպատակով, ՀՀ կառավարությունը ձեռնարկել էր մի շարք քայլեր, մասնավորապես, 2014 թվականի դեկտեմբերի 31-ից մեկնող ուղևորներից ելքի 10.000 դրամ տուրքը չի գանձվում, 2017 թ. հունվարի 1-ից Աէրոնավիգացիոն սպասարկման սակագինը նվազեցվել է 50%-ով, իսկ օդերևութաբանական սպասարկումն իրականացվում է անվճար:
«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն 2017 թվականին նախատեսում է իրականացնել շուրջ 3 մլն ԱՄՆ դոլարի ներդրում՝ «Շիրակ» օդանավակայանի շենքային պայմանների ու ենթակառուցվածքների զարգացման և արդիականացման նպատակով:
Հարակից հրապարակումներ`
- Փետրվարի 1-ից Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ավիաօդերևութաբանական սպասարկումը կլինի անվճար
- «Շիրակ» օդանավակայանում աերոնավիգացիոն սպասարկումը կիրականացվի 50 տոկոս իջեցված սակագնով
- «Պոբեդա» ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի «Շիրակ» օդանավակայանից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան