Սամվել Բաբայանը, ինչում որ կասկածվում է, անհիմն է համարում. փաստաբան
Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն այսօր հարցաքննվել է:
«Ինչում որ կասկածվում է, անհիմն է համարում, որևէ առնչություն չունի այդ դեպքի հետ»,- ասաց Ս. Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը:
Նա նաև նշեց, որ այս պահին Ս. Բաբայանին մեղադրանք չի առաջադրվել:
Նշենք, որ Ս. Բաբայանը ձերբակալվել է նախօրիեն: ՀՀ Ազգային անվտանգության ծառայության հաղորդմամբ, մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում այս պահին ձերբակալված են 3 անձ, այդ թվում՝ ՀՀ քաղաքացի Սամվել Բաբայանը. «Կատարված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են նաև արժանահավատ տվյալներ, որ նշված զենիթա-հրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերումը և փոխադրումն իրականացրած անձինք գործել են Սամվել Բաբայանի հետ ունեցած նախնական համաձայնությամբ և նրա պատվերով»։
Հարակից հրապարակումներ`
- Սամվել Բաբայանի ձերբակալությունն աղերսներ չունի ՕՐՕ-ի հետ. Խ. Հարությունյան
- ՕՐՕ-ն կոչ է անում դիտորդական առաքելություններին «Ս. Բաբայանի հետ կապված գործով»
- ԱԱԾ-ն հաստատեց. Սամվել Բաբայանը ձերբակալված է
- Սեյրան Օհանյանը՝ Սամվել Բաբայանի ձերբակալության մասին
- ԱԱԾ-ն լռում է, Բաբայանն անհասանելի է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին