Նիկոլ Փաշինյան. Վիրավորներ չկան
Ինչպես քիչ առաջ հայտնի է դարձել, Գեղարքունիք մարզի Վարդենիսի տարածաշրջանում ավտովթարի են ենթարկվել ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը և «Ելք» դաշինքի համամասնական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Արամ Սարգսյանը։
Ինչպես Panorama.am –ին հայտնեց «Ելք» դաշինքի մամուլի խոսնակ Անի Սամսոնյանը, պատգամավցորության թեկնածուները լավ են, նրանք վնասվածքներ չեն ստացել։ Այս պահին էլ շարունակում են քարոզարշավ իրականացնել։
Ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, միջադեպի մասին ֆեյսբուքի իր էջում հետևյալ գրառումն է կատարել. «Իմ մեքենայով վթարի ենթարկվեցինք։ Արգելակները չպահեցին, բախվեցինք դիմացի մեքենային։ Արագությունը մեծ չէր։ Վիրավորներ չկան։ Ղեկին ես էի։ Մեքենայի մեջ էին նաև Էդմոն Մարուքյանը և Արամ Սարգսյանը»։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան