Սամվել Բաբայանի ձերբակալությունն աղերսներ չունի ՕՐՕ-ի հետ. Խ. Հարությունյան
«Ցանկացած միջադեպ խիստ դատապարտման արժանի քայլ է: Հավատացնում եմ, նման միջադեպերը ՀՀԿ-ին բարցարձապես ձեռնտու չեն»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ՀՀԿ համապետական ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Խոսրով Հարությունյանը՝ պատասխանելով նախընտրական շրջանում տեղի ունեցած տարբեր միջադեպերի վերաբերյալ հարցին:
Խոսելով Սամվել Բաբայանի ձերբակալության, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հայտարարության մասին, նա նշեց. «Բոլոր հարցումները, հանրային կարծիքի բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ՕՐՕ-ն այն ուժը չէ, որի շնչառությունն իշխանությունները զգում են իրենց թիկունքում, հետևաբար արհեստական լիցք հաղորդել, նպաստել քաղաքական հեղինակության վերականգնմանը, չի բխում իշխանությունների շահերից: Հետևաբար, ես ուղղակի չեմ կարծում, որ այն, ինչ որ տեղի է ունենում, աղերսներ ունի ՕՐՕ-ի հետ, թեպետ ՕՐՕ-ն ակնհայտորեն փորձում է այն վերագրելով հավելյալ, իրականության հետ որևէ կապ չունեցող դիվիդենտներ շահել»:
Նա նշեց, որ նախաքննություն է գնում, որևէ մեկնաբանություն չի անի, ապա հավելեց.
«Չգիտեմ՝ որքանով Սամվել Բաբայանն առնչություն ունի այս ամենի հետ, նախաքննությունը կապացուցի կամ չի ապացուցի: Ակնհայտ է, ով էլ կանգնած լինի այս գործարքի հետևում, եթե փորձ է կատարվում անլեգալ ճանապարհով զենիթահրռիթային կայանք մտցնել Հայաստան, լուրջ մտահոգությունների առարկա կարող է լինել: Ենթադրել, որ այն կարող էր մտնել Հայաստան, որպեսզի ծառայի մեր զինված ուժերին, նույնիսկ ծայրահեղ վառ երևակայության պարագայում անհնար է, որովհետև դա կարվեր շատ օրինական ճանապարհով: Ո՞վ է կանգնած սրա հետևում, որքանո՞վ են այդ անձերն ուղղակիորեն կապված այս գործին, նախաքննությունը ցույց կտա»,- ասաց Խ. Հարությունյանը:
Խոսելով ընդդիմադիր քաղաքական ուժերի մասին, նա նշեց. «Անցյալ օրն ինձ հարցնում էին, թե ԲՀԿ-ն ընդդիմադի՞ր է, թե՞ ոչ: Անկեղծ ասած, իմ կարծիքով, ոչ: Անցյալ օրը, կարծեմ, Գագիկ Ծառուկյանն էլ ասել էր, որ չի բացառվում կոալիցիա ձևավորեն»:
Խ. Հարությունյանն ասաց, որ ակնհայտ ընդդիմադիր ուժերը, ովքեր կոշտ քննադատում են իշխանություններին, «Ելք» դաշինքն է, ՀԱԿ-ը: Նաև «Ազատ դեմոկրատներին» է համարում ընդդիմություն:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին