Սեյրան Օհանյանը, հնարավոր է, նույնպես ձերբակալվի. ՀԺ
Երեկ Սամվել Բաբայանի ձերբակալությունից հետո քաղաքական կուլիսներում կարծիքներ էին հնչում, թե շուտով ՕՐՕ դաշինքից այլ հնչեղ ձերբակալություններ էլ կլինեն կամ առնվազն քրեական այդ և այլ գործերում ներգրավվածություն կլինի։ Այս մասին գրել է «Հայկական ժամանակ»-ը:
«Տվյալ դեպքում շեշտում էին դաշինքի նախընտրական ցուցակի առաջնորդ Սեյրան Օհանյանի անունը, հատկապես որ արդեն շրջանառվում է, թե նա առնչություն է ունեցել Նորքի զինված խմբի գործունեության հետ։ Ըստ նույն շրջանակների, եթե Օհանյանը ներգրավված չլինի «Իգլա» զենիթահրթիռային համալիրի ներկրման գործում, ինչի կասկածանքով երեկ ձերբակալվել է Սամվել Բաբայանը, ապա դա կարվի զինված խմբի գործով։ Երեկ մենք փորձեցինք Սեյրան Օհանյանից մեկնաբանություն ստանալ, թե արդյոք իրավապահ մարմինները նաև իր հետևի՞ց կգան. Պաշտպանության նախկին նախարարն անպատասխան թողեց մեր հարցը։ Հարցերին ես կարող եմ պատասխանել պարզաբանելուց հետո»,- ասել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին