ՀՀԿ. Սամվել Բաբայանի ձերբակալության մասին ՕՐՕ հայտարարությունը նախընտրական հնարք է. ՀԺ
«Ընտրությունների ժամանակ ցանկացած ձերբակալություն մեկնաբանվում է որպես քաղաքական ենթատեքստ ունեցող, որին ես չեմ հավատում»,-«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալության վերաբերյալ «ՕՐՕ» դաշինքի առաջնորդների հայտարարությանը՝ ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
Նա ընդգծել է, որ տարածված հայտարարությունը թե Սամվել Բաբայանի ձերբակալությունը քաղաքական ենթատեքստ ունի՝ նախընտրական հնարք է համարում։ Այլ հարցերի Բաղդասարյանը հրաժարվել է պատասխանել՝ նկատելով, թե դա իրավապահների մեկնաբանության խնդիր է և մինչև մանրամասներին չտիրապետի՝ չի կարող ոչինչ ասել։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին