Ոստիկանությունը Լոնդոնում իրականացված հարձակումը կապում է իսլամիստական ահաբեկչության հետ
Լոնդոնի ոստիկանությունը կարծում է, որ նախօրեին Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի կենտրոնում՝ խորհրդարանի մոտ, հարձակում իրականացրած տղամարդը, ամենայն հավանականությամբ, կապ է ունեցել իսլամիստական ահաբեկչության հետ: Բի-Բի-Սի-ի հաղորդմաբ, Լոնդոնի ոստիկանության հակաահաբեկչական բաժնի ղեկավարն ասել է, որ հարձակվողի ինքնությունը պարզվել է, բայց մանրամասներ չի հայտնել:
Հարձակման արդյունքում, որը երկրի իշխանությությունն անվանում է ահաբեկչություն, Ռիա նովոստիի հաղորդմամբ, վերջին տվյալներով, զոհվել է 5 մարդ, այդ թվում նաև ոստիկան, վիրավորվել 40 մարդ: Ենթադրյալ ահաբեկչին կրակել է ոստիկաններից մեկը:
Ականատեսները հարձակվողին նկարագրել են՝ ասիական արտաքինով, սև մորուքով, 40 տարեկանին մոտ տղամարդ:
Բի-Բի-Սի-ն գրում է, որ դեռևս ծայրահեղական որևէ կազակերպություն չի ստանձնել Լոնդոնի կենտրոնում իրականացված ահաբեկչության պատասխանատվությունը: