Մեր նպատակն է Հայաստանում ստեղծել խաղաղության շարժում. Լևոն Զուրաբյան
«Մեր ծրագիրը շատ լուրջ ընդունվում է ժողովրդի կողմից, շատ լուրջ հենք ունի ժողովրդի մեջ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կոնգրես-ՀԺԿ կուսակցությունների դաշինքի շտաբի պետ Լևոն Զուրաբյանը:
Նրա խոսքով, նրանք նախ և առաջ ռացիոնալ մարդիկ են, ովքեր ունեն վերլուծելու, կշռադատելու կարողություն, ձեռնարկատերերն են, բիզնեսի ներկայացուցիչները, ովքեր հասկանում են, իրենց մաշկի վրա զգում են չկարգավորված հակամարտության բոլոր վնասները:
«Շատ տպավորված էի, որ ամենուրեք, որտեղ պատահաբար հանդիպում էինք բիզնեսի ներկայացուցիչների, ձեռնարկատերերի, առաջին էին մեզ ասում, որ սա է Հայաստանը ոտքի կանգնեցնելու բանալին, նորից մեր երկիրը, բիզնեսը կսկսի շնչել, կստեղծվեն աշխատատեղեր»,- ասաց Լ. Զուրաբյանը:
Նա նաև նշեց, որ խաղաղության շարժման ծավալումը կապված չէ միայն ընտրությունների հետ. «Մեր նպատակը շատ ավելի բարձր է, մեր նպատակն այն է, որ մենք Հայաստանում ստեղծենք խաղաղության շարժում, որը միակն է, որն ի վիճակի է փրկել Հայաստանը, Արցախը վերահաս վտանգներից:
Անկախ ընտրությունների արդունքներից, մենք վստահ ենք, որ ճշմարտությունը գտնվում է մեր կողմը, պատմությունը կապացուցի մեր ճշմարտացիությունը»:
Ամփոփելով քարոզարշավի առաջին էտապը՝ Կոնգրես-ՀԺԿ կուսակցությունների դաշինքի շտաբի պետն ասաց, որ այդ էտապում գլխավոր իրադարձությունը եղավ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը, որը փոթորկել է հասարակությունը:
Հարակից հրապարակումներ`
- Մենք պացիֆիստ չենք և հասկանում ենք, որ խաղաղության համար պետք է զինվել. Լևոն Զուրաբյան
- Մենք շատ լավ գիտակացում ենք, որ խաղաղության ծրագրով կարող ենք ռեյտինգի կորուստ ունենալ. Ա.Մանուկյան
- Ապրիլի 2-ի ընտրությունների գլխավոր հարցը՝ ըստ Լևոն Զուրաբյանի
- Լ.Զուրաբյան. Մեր անվտանգության, Արցախի պահպանման միակ տարբերակը և հնարավորությունը խաղաղության կնքումն է
- Մեր ծրագիրն իրականում սովորական նախընտրական ծրագիր չէ. Լևոն Զուրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան