
Պատգամավորության մի քանի թեկնածուներ ինքնաբացարկի դիմում են ներկայացրել
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվեց ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուներից մի քանիսի կողմից ներկայացված ինքնաբացարկի դիմումները:
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշիքի ընտրական ցուցակից ինքնաբացարկի դիմում են ներկայացրել Արմեն Կարապետյանը, Կոնգրես-ՀԺԿ դաշինքից Վարդուհի Բարսեղյանը, Շալիկո Զոլյանը, «Ելք» դաշինքից Հուսիկ Բաղդասարյանը:
Դիմումները քննարկվելուց հետո ԿԸՀ-ն որոշեց նրանց գրանցումը ճանաչել ուժը կորցրած: