Այսպես կոչված ընդդիմադիրների կողմից շատ լայնածավալ քարոզչություն է գնում Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դեմ. Զուրաբյան
«Կոնգրեսի դեմ շատ լուրջ քարոզչություն է տարվում այսպես կոչված ընդդիմադիրների կողմից»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կոնգրես-ՀԺԿ կուսակցությունների դաշինքի շտաբի պետ Լևոն Զուրաբյանը:
Նա նշեց, որ նրանք փորձում են ժողովրդին, նույնիսկ այն մարդկանց, ովքեր ասում են, որ Կոնգրես-ՀԺԿ դաշինքին են ընտրելու, համոզել, որ դաշինքի օգտին չքվեարկեն, քանի որ այդ դեպքում իրենց ձայնը փոշիանալու է:
«Ասում են ձեր հայացքները հասկանում ենք, բայց մի փոշիացրեք ձեր ձայնը: Ձեր ձայնը տվեք այս կամ այն ուժին, որովհետև դաշինքը չի անցնելու, այնպես մի արեք, որ ձեր ձայնը փոշիանա, կորի: Այդ ընդդիմախոսների կողմից շատ լայնածավալ քարոզչություն է գնում դաշինքի դեմ»,- նշեց Լ. Զուրաբյանը:
Նրա խոսքով, միայն այն հանգամանքը, որ իրենց թիրախը դարձել է դաշինքը, արդեն ցույց է տալիս, որ Կոնգրեսի վարկանիշն իրականում այնքան բարձր է, որ իրենք դրա մեջ վտանգ են տեսնում, փորձում են գրոհել Կոնգրեսի դեմ:
«Մենք թիրախավորում ենք, քննադատում ենք միայն իշխանությանը, բոլորը քննադատում են մեզ՝ և իշխանությունները, և այդպես կոչված ընդդիմադիրները: Սա վկայում է նրա մասին, որ իրականում բոլորն անհանգստացած են Կոնգերս-ՀԺԿ դաշինքի աճող վարկանշով և այն ձեռքբերումներով, որ մենք ունենք այս քարոզարշավի ընթացքում»,- նշեց ասաց Կոնգրես-ՀԺԿ կուսակցությունների դաշինքի շտաբի պետ Լևոն Զուրաբյանը:
Նա նաև ասաց, որ ընտրություններին մասնակացող 9 քաղաքական ուժից 5 բաժանում է ընտրակաշառք:
«Ես այդ քաղաքական ուժերի անունները չեմ տա: Ժողովրդին ուզում եմ ասել, որ չի կարող պետական մտածողություն ունեցող որևէ քաղաքական ուժ ընտրակաշառք առաջարկել ժողովրդին, չի կարող որևէ քաղաքական ուժ, որը մտահոգ է Հայաստանի զարգացման գործով, ժողովրդի դարդերով, բաժանել ընտրակաշառք, որովհետև ընտրակաշառքի բաժանումը, բոլորը հասկանում են, որ պետականության քայքայման ամենակարճ ճանապարհներից մեկն է:
Ժողովուրդ ջան, ով ձեզ մոտենում է ընտրակաշառք բաժանելու առաջարկով, ջնջեք ձեր մտքից այդ կուսակցություններին, որովհետև նրանք ձեր թշնամիներն են, պետականության թշնամիներն են»,- ասաց Լ. Զուրաբյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին