Քաղաքական որևէ շահարկումն այստեղ անթույլատրելի է. Շարմազանովը՝ Սամվել Բաբայանի ձերբակալության մասին
ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալությանը՝ նշեց, որ ինքը ձեռնպահ կմնա որևէ գնահատական հնչեցնելուց, որպեսզի իր այդ գնահատականը միջամտություն չդիտվի։
«Համոզված եմ, որ ԱԱԾ-ն օրենքով սահմանված կարգով կտեղեկացնի քաղաքացիներին ու փաստաբանին գործի մասին», - ընդգծեց Էդուարդ Շարմազանովը։
Հարցին, թե ընդդիմադիրնեն այս հարցում մեղադրում են իշխանություններին, ՀՀԿ խոսնակն ասաց, որ ընդդիմադիրները չէ, այլ ընդդիմության մի փոքր հատվածը։
«Ես գտնում եմ, որ լավագույն ճանապարհը չէ յուրաքանչյուր ձերբակալություն, յուրաքանչյուր իրավական գործընթաց փորձել քաղաքականանցնել՝ առանց այդ էլ շատ ցածր վարկանիշը ավելացնելու համար»,- ասաց ՀՀԿ խոսնակը:
Նրա խոսքերով՝ քաղաքական որևէ շահարկումն անթույլատրելի է, խնդիրն իրավական տիրույթում է և այստեղ անելիք ունեն բացառապես իրավապահ մարմինները:
«Ամեն ինչ լինելու է օրենքով սահմանված կարգով»,- հավելեց Էդուարդ Շարմազանովը:
Հարակից հրապարակումներ`
- Սամվել Բաբայանը, ինչում որ կասկածվում է, անհիմն է համարում. փաստաբան
- Սամվել Բաբայանի ձերբակալությունն աղերսներ չունի ՕՐՕ-ի հետ. Խ. Հարությունյան
- ԱԱԾ-ն հաստատեց. Սամվել Բաբայանը ձերբակալված է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան