Հայ մարմնամարզիկներն աշխարհի գավաթի խաղարկության փուլի եզրափակչում են
Դոհայում մեկնարկել է մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլը:
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գառնիկ Սարոյանը հայտնել է, որ եզրափակչում մի քանի մասնակից ունենք:
Երեկ, նախնական մրցումներում, նժույգ թափեր վարժությունում Արթուր Դավթյանը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը և անցել եզրափակիչ:
Նույն վարժությունում Հարություն Մերդինյանը դուրս է մնացել հետագա պայքարից:
Արթուր Դավթյանը 7-րդ տեղով եզրափակիչ է անցել նաև ազատ վարժությունում: Օղակների վրա Արթուր Թովմասյանն առաջինն էր, իսկ Վահագն Դավթյանը` երրորդը, նրանք ևս երզափակչում են:
Այսօր Հայաստանից ելույթ կունենա միայն Արթուր Դավթյանը: Նա կմրցի հենացատկ, զուգափայտ և պտտաձող վարժություններում: