9:30 մոստերի վրա աշխատող չկա, հինգ անց կես սաղ «պերեկուր» են անում. Վարչապետ
Վարչապետ Կարեն Կարապետյանն գործադիրի այսօրվա նիստում անդրադառնալով համայնքների ճանապարհների խնդիրներին` նշեց, որ վերջին շրջանում բազմաթիվ բնակավայրերի ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ առկա է շատ արագ ուշադրություն դարձնել համայնքային, մարզային և գյուղական նշանակության ճանապարհների շահագործման, պահպանման և ուղևորափոխադրումների հիմնախնդիրներին:
Նա հանձնարարեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին տասնօրյա ժամկետում, որպես պիլոտային ծրագիր, կառավարության աշխատակազմ ներկայացնել նախարարության տեսլականը՝ սահմանամերձ համայնքերի ճանապարհային խնդիրները լուծելու վերաբեյալ։ Բացի այդ, հանձնարարեց ՀՀ պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարների հետ համատեղ քննարկել այդ ճանապարհներով անվտանգ երթևեկությունն ապահովելու համար անհրաժեշտ միջոցառումներ և ներկայացնել առաջարկություններ:
Վարչապետը նշեց նաև, որ պետք է գույքագրել առկա և ակնկալվող ֆինանսական միջոցները և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ դրանց վերաբերյալ՝ հաշվի առնելով տարածքների համաչափ զարգացման սահմանափակ ռեսուրսների արդար բաշխման սկզբունքները:
«Այս հանձնարարականն ուզում եմ մեկնաբանեմ: Ինն անց կես մոստերի վրա աշխատող չկա, հինգ անց կես սաղ պերեկուր են անում: Ես մի անգամ էդ հարցը տվել եմ, ասել են՝ ժամկետի մեջ ա: Եթե սենց են աշխատում, ժամկետը կարճացրեք: Որևիցե աշխատանք չի կատարվում: Նախ և առաջ էդ կամուրջների վրա բազմաթիվ ինժեներական աշխատանքներ կան, որոնք կարող են կամուրջից դուրս անել: Շատ կոշտ, չափազանց կոշտ մոտենալ խնդրին: Քանի անգամ ա գնում եմ, հատուկ նայում եմ, ինն անց կես աշխատող մարդ չկա: Ես հասկանում եմ, որ դա մեր կապալառուի խնդիրն ա, բայց պայմանագիրն ընենց արեք, որ մենք կարողանանք հետևենք»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին