Բախշյան. Ոչ մի հույս չկա, որ կրթության ֆինանսավորման մեջ պետք է ունենանք ավելացում
«Կրթության ոլորտին տրամադրվող գումարները միշտ էլ քիչ են»:
«Կրթության ոլորտի խնդիրները նախընտրական ծրագրերում» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզան Մուրադյանը: Նա ընդունում է, որ կրթության ոլորտում դեռ շատ անելիքներ կան, սակայն կոչ է անում նախընտրական քարոզարշավի ժամանակ խոսել նաև ձեռքբերումների մասին:
«Ասում են, այ հիմա մենք գալու ենք, մանկապարտեզները մարզերում դարձնելու ենք անվճար: Ասում են՝ գալիս ենք խնդիրը լուծելու, միգուցե ասեն՝ բարելավելու»,-որպես օրինակ մատնանշում է պատգամավորը:
Քննարկման մյուս բանախոսը՝«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը հիշեցնում է, որ որակյալ մասնագետներ ունենալու համար անհրաժեշտ է ապահովել որակյալ կրթություն, իսկ դրա համար որակյալ ֆինանսավորում:
«Ամեն տարի պետբյուջեից կրթության ոլորտին տրամադրվող գումարները պակասում են: Դրա հետևանքով հնարավոր չէ առաջընթաց ապահովել, ինչ էլ ասենք, օդի մեջ խոսքեր են»,-ասաց Բախշյանը:
Նրա խոսքով, կրթության զարգացման պետական ծրագրում, ոլորտի միջնաժամկետ ծրագրում հակասող թվեր են ամրագրված. «Ոչ մի հույս չկա, որ կրթության ֆինանսավորման մեջ պետք է ունենանք ավելացում»:
Նա նշեց, որ այսօր ավելի քան 400 դպրոց հիմնանորոգված չեն, մարզերի դպրոցների մեծ մասը չեն ջեռուցվում. «400 դպրոցի երեխա խայտառակ պայմաններում է սովորում»:
Ռ. Մուրադյանն արձագանքեց, որ իրենք վատ ժառանգություն են ստացել:
Մանրամասները՝ տեսանյութերում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները