ԵԱՀԿ ԽՎ դիտորդները կհետևեն Հայաստանի խորհրդարանական ընտրությունների ընթացքին
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդները կհետևեն Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքին: Այս մասին հաղորդագրություն է տարածել վեհաժողովը:
ԵԱՀԿ գործող նախագահ Սեբաստիան Կուրցը Իգնասիո Սանչես Ամորին (Իսպանիա) նշանակել է ապրիլի 2-ին կայանալիք ընտրության ժամանակ որպես ԵԱՀԿ ԽՎ 250 կարճաժամկետ դիտորդների հատուկ համակարգող։ Գայիր Յորգեն Բեքեֆոլդը (Նորվեգիա) կծառայի որպես ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար: Պատվիրակության կազմում կներառվեն 55 խորհրդարանականներ 23 երկրից:
«Դիտորդներն ու ես մանրամասն կերպով ուսումնասիրում ենք Հայաստանի նախընտրական գործընթացը: Այս ընտրություններն առաջինն են Հայաստանի փոփոխված Սահմանադրության պայմաններում, որով անցում կատարվեց կիսանախագահական համակարգից խորհրդարանական հանրապետության»,- նշել է Սանչես Ամորը և հավելել, որ ինըք մեծ ակնկալիք ունի, թե կարևոր այս նտրությունները ինչպիսի դեր կխաղան:
Նա ԵԱՀԿ ԽՎ-ում Իսպանիայի պատվիրակության ղեկավարն է, ինչպես նաև Խորհրդարանական վեհաժողովի Ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերի գլխավոր հանձնաժողովի նախագահը: Եկող շաբաթվանից կլինի Երևանում, իսկ մարտի 29-ից սկսած հանդիպումներ կանցկացնի: Գայիր Յորգեն Բեքեֆոլդը ԵԱՀԿ ԽՎ-ում Նորվեգիայի պատվիրակության ղեկավարն է:
ԵԱՀԿ ԽՎ-ն Հայաստանում հետևել է 1995, 1998, 1999, 2003, 2007, 2008, 2012 և 2013 թվականների ընտրություններին: 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունների ժամանակ Խորհրդարանական վեհաժողովը համագործակցելու է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, ինչպես նաև Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ու Եվրոպայի խորհրդարանի առաքելությունների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան