Տավուշեցին տավուշեցուն պետք է հարգի. տավուշցի կինը՝ Նիկոլ Փաշինյանին
«Ելք» դաշինքն այսօր նախընտրական քարոզարշավ է անցկացրել Տավուշի մարզում։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է դաշինքի պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
«Չինարի գյուղից քարոզարշավ անելով՝ եկել ենք Բերդ, Վերին Կարմիրաղբյուր, Վազաշեն, Այգեհովիտ, եղել ճանապարհին պատահած բոլոր գյուղերում։ Ազատամուտ համայնքում քարոզչության շատ հետաքրքիր մեթոդ ենք գտել։ Եթե գյուղի գլխին մի բարձ թումբ կա, բարձրանում ենք այդ թմբին և բարձրախոսով կարողանում խոսել ամբողջ գյուղի հետ»,- տեղեկացրել է նա։
Նա տավուշցի ընտրողներին հավաստիացրել է՝ սուտ են այն բոլոր խոսակցությունները, թե ընտրությունների արդյունքները կանխորոշված են, թե ինչ-որ մարդիկ արդեն որոշել են ընտրողների փոխարեն։ «Մենք եկել ենք ձեզ ասելու, որ ձեր ձայնը վճռորոշ է և մենք հույս ենք դնում ձեր ձայնի վրա։ Դուք էլ կարող եք հույս դնել մեզ վրա՝ Հայաստանը հուսահատության փոսից հանելու գործում։ Ապրիլի 2-ին գնացեք ընտրատեմասեր և դուխներդ տեղն ընտրեք «Ելք» դաշինքին՝ վերցնելով համար 1 քվեաթերթիկը։ Չհոսահատվեք, որովհետև ելք կա և ելքը ձեր ձեռքում է»,- ասել է Փաշինյանը։
Այնուհետ պատգամավորն անձամբ դաշինքի նախընտրական ծրագրի սեղմագրեր է բաժանել անցորդներին և վարորդներին՝ կրկին հորդորելով չհուսահատվել։ Անցորդ մի կին ի պատասխան նշեց. «Տավուշեցին տավուշեցուն պետք է հարգի»։
Հարակից հրապարակումներ`
- Այնպես չստացվի, որ եկել, ձեզնից ձայն ենք մուրում. Նիկոլ Փաշինյան
- «Ելք»-ն ամեն բան անելու է, որ Հայաստանը լինի ոչ թե արտագաղթող, այլ վերադարձող հայերի երկիր. Էդմոն Մարուքյան
- «Ելք»-ի անդամների և սպորտդպրոցի աշխատակիցների միջադեպի բոլոր մասնակիցները տարվել են ոստիկանություն
- Քաշքշուկ՝ Նոր Նորքի մարզադպրոցներից մեկի աշխատակիցների և «Ելք» դաշինքի անդամների միջև
- Եկել ենք ասելու, որ ելք կա. Նիկոլ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան