Համահայկական նվագախմբի առաջին ելույթը՝ ապրիլի 24-ին Երևանում
Համահայկական նվագախմբի առաջին ելույթը տեղի կունենա 2017թ. ապրիլի 24-ին, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։
Մշակույթի նախարարության հաղորդմամբ, նախարար Արմեն Ամիրյանի հետ խորհրդակցությանն այսօր քննարկվել են Հայոց ցեղասպանության հիշատակի և հայության վերապրումի մոտիվներով կազմակերպվող համերգի նախնական ծրագիրը՝ նվագախմբի բոլոր դիրիժորների մասնակցությամբ. երկրից բացակայող Կարեն Դուրգարյանը՝ հեռակապով, մյուսներն՝ անձամբ. Կոնստանտին Օրբելյան, Էդուարդ Թոփչյան և Սերգեյ Սմբատյան։
Ինչպես միշտ է լինելու, առաջին համերգին ևս նվագախումբը կատարելու է բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին