Մեր աշխատանքի կենտրոնում մարդն է լինելու. Օհանյան
«Մենք տեսնում ենք մեր ապագան, որովհետև նոր իշխանությամբ մենք ունենալու ենք 1991 թվականից այս կողմ ընտրված իշխանությունը»,- Նախընտրական քարոզարշավի շրջանակում Սպիտակում քաղաքացիների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի պատգամավորության թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ նոր իշխանությունը ստվերը պետք է լրիվ բերի դաշտ, առանց բացառությամբ:
«Ստվերը բերելով դաշտ՝ մենք ձեզ կառաջարկենք համալիր ծրագիր, որը կառողջացնի մեր ողջ տնտեսությունը, տնտեսություն, որ հավասարապես կծառայի գյուղին, քաղաքին, մայրաքաղաքին և ծայրամասերին»,- ասաց Ր. Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ նոր իշխանության դեպքում, որն անպայման լինելու է ազատ, արդար ընտրություններով, Սպիտակը դառնալու է ստեղծագործական կենտրոն:
Դաշինքի պատգամավորության թեկնածու, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանն ասաց, որ ընտրությունների նախաշեմին կոչ է անում. «Հավատացեք, որ հնարավոր է ընտրությունների միջոցով հասնել իշխանափոխության: Ապրիլի 2-ին միահամուռ գնացեք և ժխտեք իշխող ուժին, քվեարկեք ընդդիմությանը, որովհետև այնտեղ բավական ճոխ ներկապնակ կա, այդ ներկապնակում բավական վառ գույներով ներկայացված է նաև մեր դաշինքը: Հավատացեք, երկիրը կարելի է շատ արագ փոխել: Այս դաշինքը կարող է շատ արագ փոփոխություն բերել»:
Նա ներկայացրեց իրենց դաշինքի ծրագրով առաջարկվող քայլերը, որոնց միջոցով իրենք փոփոխություններ են բերելու երկրում:
«Ի դեմս այս դաշինքի՝ այլընտրանք ունեք, վստահությամբ քվեարկեք, խոստանում եմ ձեզ՝ չեք փոշմանելու»,- ասաց Վ. Օսկանյանը:
ՕՐՕ դաշինքի համապետական ցուցակ գլխավորող Սեյրան Օհանյանն ասաց, որ իշխանափոխությունն անհրաժեշտություն է. «Ոչ թե նրա համար, որ այս կամ այն անձին մենք սիրում ենք, կամ չենք սիրում, այլ նրա համար, որ թարմություն է պետք: Երկար ժամանակ իշխանության ղեկին գտնվելով՝ մարդիկ լճանում են: Մեր աշխատանքի կենտրոնում մարդն է լինելու, նրա արժանապատվությունը, պատիվը նրան վերադարձնելը»:
Արմեն Մարտիրոսյանը հանդիպման վերջում խոսեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի տարածած հաղորդագրության մասին, ըստ որի ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներում ու մանկապարտեզներում. «Վարչական ռեսուրսի օգտագործումը Ընտրական օրենսգրքով արգելվում է: «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անունից պաշտոնապես հայտարարում եմ, որ մենք դիմելու ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ չեղյալ ճանաչելու համար ՀՀԿ մասնակցությունը ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին: Միայն այս փաստն արդեն բավարար է, որ ՀՀԿ մասնակցությունն ապօրինի ճանաչվի»:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀԿ կենտրոնական շտաբն արձագանքում է վարչական ռեսուրսի օգտագործման մասին լուրերին
- Իրական աշխատանքի արդյունքում կարող ենք ունենալ հաջողություններ. Օհանյան
- Ես պարտավորվում եմ իմ գործընկերների հետ վերադարձնել ձեզ գողացված հաղթանակը. Րաֆֆի Հովհաննիսյան
- Մեր 10 տարվա պաշտոնավարության շրջանում մի կոպեկ չենք կուտակել. Վարդան Օսկանյան
- Ուժեղ պաշտպանությունը, դիվանագիտությունը, երբ միավորվում են, անպայման արդյունք են տալիս. Օսկանյան
- Օհանյան. Հայաստանն ունի պատմական հնարավորություն՝ դառնալու կամուրջ և տարբեր շահերի հատման կետ
- Զորակոչը միշտ իր մեջ պարունակել է կոռուպցիոն ռիսկեր. Ս.Օհանյան
- 365 օրվա ընթացքում քաղաքացին տարբերությունը տեսնելու է. Արմեն Մարտիրոսյանը՝ ՕՐՕ-ի ծրագրի տնտեսական դրույթների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան