«Ելք» դաշինքի լուծումները՝ գիտության և արդյունաբերության կապակցված աշխատանքի համար
Արդյունաբերությունը և գիտությունը պետք է սերտորեն կապված լինեն, ինչը կբերի երկու ոլորտների զարգացմանը: Այս մասին այսօր «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված «ՀՀ ԱԺ ընտրությունների տնտեսական խոստումները» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Գևորգ Գորգիսյանը:
Նրա խոսքերով՝ արդյունաբերության և գիտության զարգացման համար որպես առաջնային ճյուղ համարում են ռազմարդյունաբերության զարգացումը: «Ամենաշատ օգտագործվող ռազմական նյութերը, տեխնիկայի մասերը պետք է սկսել արտադրել Հայաստանում: Դա միաժամանակ կբերի և արդյունաբերության, և գիտության զարգացմանը»,- նշեց Գևորգ Գորգիսյանը:
Ըստ նրա՝ կարելի է կիրառել ամերիկյան փորձը, ըստ որի՝ ռազմական նշանակության պրոյեկտները բաժանվում են մասերի, ապառազմականացվում են և իջեցվում շուկա, դրա վրա կարող են աշխատել և գիտնականները, և մասնավոր ընկերությունները:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը հումք արտահանող երկրից պետք է վերածվի ապրանք արտահանող երկրի. «Ելք» դաշինքի ներկայացուցիչ
- Հայաստանը շնչի, արտաշնչի՝ 6 տոկոսն էդ ի՞նչ աճ է, որ չապահովի. Վարդան Բոստանջյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան