Հայ գեղասահորդները աշխարհի առաջնությունում կպայքարեն օլիմպիական ուղեգրերի համար
Մարտի 29-ից ապրիլի 2-ը Հելսինկիում կանցկացվի գեղասահքի աշխարհի առաջնությունը: Այն նաև 2018 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի ընտրական մրցաշար է: Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեից հայտնում են, որ Հայաստանը աշխարհի առաջնությունում ներկայացված է լինելու երեք մրցաձևում:
Մենասահքում հանդես կգան Սլավիկ Հայրապետյանը և Անաստասիա Գալուստյանը, իսկ պարային զույգերի մրցապայքարում՝ Թինա Կարապետյան/Սիմոն Պրու Սենակալ երկյակը:
«Օլիմպիական խաղերին մասնակցնելու համար մարզիկները պետք է ընդգրկվեն 20 ուժեղագույնների ցանկ: Բարդ խնդիր է, բայց մենք կպայքարենք: Փխենյան 2018-ին մասնակցելու երկրորդ և վերջին հնարավորությունը այս տարվա սեպտեմբերին Գերմանիայում կայանալիք ընտրական մրցաշարն է»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը: