Հարցում. ԵԱՏՄ վարկանիշը բավականին մեծ անկում է ապրել
«Ինտեգրման որ ուղին է առավել ճիշտ Հայաստանի համար». Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչությունն հարցման ժամանակ նման հարցով է դիմել 1145 քաղաքացու:
Հարցվածների 36 տոկոսը պատասխանել է ԵԱՏՄ, 27,2 տոկոսը՝ ԵՄ, 21.7 տոկոսը՝ Հայաստանին
պետք է զերծ մնալ ինտեգրացիոն գործընթացներից:
Հարցման արդյունքները ներկայացնող Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանն ասաց, որ իրենց նախկին հարցումների համեմատ, այս հարցման արդյունենքներով ԵԱՏՄ ցուցանիշը բավականին մեծ անկում է ապրել:
«Տարբեր չափումների ժամանակ ԵԱՏՄ-ին միանալու ցուցանիշը 54-64 տոկոս էր կազմում: Եվրամիության ցուցանիշը բավականին աճ է գրանցել»,- ասաց նա:
Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչությունն իրականացրել է հետազոտություն՝ «ԱԺ ընտրություններ -2017 (2-րդ փուլ) Քաղաքական Կուսակցությունները և Դաշինքների ցուցանիշներն առ մարտ 20-ն» թեմայով: Հետազոտությունն իրականացվել է մարտի 12-ից մարտի 19-ը Հայաստանի տարածքում:
Հարակից հրապարակումներ`
- Մանասերյանը վտանգավոր է համարում ԵԱՏՄ-ից անհապաղ դուրս գալու կոչերը
- Տիգրան Սարգսյան. ԵԱՏՄ-ի արտաքին առևտրաշրջանառությունը նոր թափ է ստանում
- ԵԱՏՄ-ն մեծ պոտենցիալ ունի. Վաչե Գաբրիելյան
- Հայաստանն ու Եվրամիությունը համաձայնության են եկել նոր քաղաքական համաձայնագրի շուրջ