Խորհրդակցություններ են տեղի ունեցել Արցախի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև
Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև այսօր կայացել են հերթական խորհրդակցությունները, որոնց արցախյան կողմից մասնակցում էին արտաքին գործերի նախարարի տեղակալներ Արմինե Ալեքսանյանը և Ֆելիքս Խաչատրյանը, ինչպես նաև ԱԳՆ համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներ, իսկ Հայաստանից՝ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը։
Արցախի Հանրապետության ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև առկա համագործակցության ընդլայնմանն ու զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։
Հատուկ քննարկման առարկա են եղել միջազգային կազմակերպությունների շրջանակներում համաձայնեցված քաղաքականության վարման և այս ուղղությամբ փոխգործակցության հետագա ընդլայնմանն առնչվող հարցերը։
Կողմերն անդրադարձ են կատարել նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակին, մտքեր փոխանակել տարածաշրջանային ու միջազգային տարբեր խնդիրների շուրջ։
Խորհրդակցությունների շրջանակներում փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանին ընդունել է նաև Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը։ ԱԳՆ ղեկավարը գոհունակությամբ է նշել երկու գերատեսչությունների միջև առկա համագործակցության բարձր մակարդակը և համոզմունք հայտնել, որ համատեղ ջանքերով այն պետք է զարգացնել և խորացնել։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան