Ո՞ւմ օգտին կքվեարկեիք -2. Gallup International Association-ի հետազոտության արդյունքները
Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչությունն իրականացրել է հետազոտություն՝ «ԱԺ ընտրություններ -2017 (2-րդ փուլ) Քաղաքական Կուսակցությունները և Դաշինքների ցուցանիշներն առ մարտ 20-ն» թեմայով: Լրագրողների հետ հանդիպմանը հարցման արդյունքները ներկայացրեց Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը:
Հարցմանը մասնակցել է 1145 քաղաքացի: Հետազոտությունն իրականացվել է մարտի 12-ից մարտի 19-ը Հայաստանի տարածքում:
Հարցին՝ «եթե առաջիկա կիրակի տեղի ունենային խորհրդարանական ընտրությունները, ապա համամասնական ընտրակարգով որ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի օգտին կքվեարկեիք»՝
«ՀՀԿ»` 29,4տոկոս
«Ծառուկյան» դաշինք` 28, 2 տոկոս
«Ելք» դաշինք` 6,1 տոկոս
«ՀՅԴ»` 4,8 տոկոս
«Ազատ դեմոկրատներ»` 4,4 տոկոս
«Հայկական վերածնունդ»՝ 3,4տոկոս
«Կոնգրես-ՀԺԿ» դաշինք՝ 2,9 տոկոս
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք` 2,5 տոկոս
«Կոմունիստական կուսակցություն»՝ 1,2 տոկոս
9,5 տոկոսը հրաժարվել է պատասխանել, իսկ 7,6 տոկոսը դժվարացել է պատասխանել:
Ա. Նավասարդյանն ասաց, որ նախորդ հարցման համեմատ, ՀՀԿ ցուցանիշը մի փոքր առաջ է անցել «Ծառուկյան» դաշինքից:
«Կարեն Կարապետյանի մասնակցությունը քարոզարշավին, նրա դրական իմիջը միանշանակ դրականորեն ազդել է ՀՀԿ ցուցանիշի վրա և գրանցել են ավելի բարձր ցուցանիշներ»,-ընդգծեց նա:
Նաև նշեց, որ չեն անդրադարձել տարածքային քվեարկությանը, որը կարող է էական ազդեցություն ունենալ այս հրապարակված ցուցանիշների վրա, թե որ կուսակցությունն ինչքան ձայն կհավաքի. «Միանշանակ, չեմ կարծում, որ փոխվեն երկու լիդերների ցուցանիշները, այսինքն մյուս ուժերը գան, անցնեն նրանցից, քանի որ ունեն բավականին բարձր ցուցանիշներ, բայց «Ելքի», ՀՅԴ-ի, «Ազատ դեմոկրատների», «Հայկական վերածնունդի» , Կոնգրես-ՀԺԿ-ի պարագայում ռեյտինգայինը կարող է զգալի ազդել ցուցանիշների վրա»:
Հիշեցնենք, որ մինչև քարոզարշավն իրականացված հարցման արդյունքների համաձայն, առաջին տեղում էր «Ծառուկյան» դաշինքը 26,4 տոկոսով, «ՀՀԿ»-ն` 22,8 տոկոս:
Հարցումն իրականացվել է հենց Gallup International Association-ի նախաձեռնությամբ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին