Washingtonpost-ը՝ հայկական բանակում ծառայող աղջիկների մասին
Լուսանկարչուհի Լենա Մուհան հրապարակել է լուսանկարներ, որոնք ցույց են տալիս առաջին կին կռվողներին՝ մի քանի տասնամյակի պատմություն ունեցող հակամարտությունում: Այսպես ՆԱև վերնագրված Washingtonpost-ի՝ հայկական բանակում ծառայող աղջիկների ու երիտասարդ կանանց մասին հրապարակումը:
«Տասնյակ տարիներ տևող հակամարտությունում անցած տարի Կովկասում Ադրբեջանի ու էթնիկ հայերի զինված ուժերի միջև մի քանի բախումները պատճառ դարձան, որ շատ երիտասարդ կանայք ու աղջիկները վիճարկեն ավանդական գենդերային դերն ու զենք վերցնեն: Նրանք առաջամարտիկներ են, ովքեր դիմադրում են շատ պահպանողականների, որովհետև նրանք որոշել են կարիերա անել այնտեղ, որտեղ կանայք դեռ մուտք չեն գործել»,-գրում է պարբերականը:
Աղբյուրը գրում է, որ Հայաստանի մայրաքաղաք Երևանում 23 աղջիկներ առաջին անգամ ռազմական ակադեմիա ընդունվեցին 2014-ին, իսկ Ստեփանակերտում՝ անցած տարի:
Լուսանկարիչն այցելել է Երևանի ու Ստեփանակերտի ռազմական բարձրագույն հաստատություններ: Նա նշել է, չնայած շատ ընտանիքներ ունեն բանակում ծառայողներ, բայց կանանց ծառայելուն դեմ են:
«Կանայք չպետք է բանակում լինեն, դա նրանց տեղը չէ: Նրանք ուղղակի նման չեն տղամարդկանց»,-ասել է Երևանի ռազմական ակադեմիայի հրամանատարներից մեկը:
Չնայած բազմաթիվ խոչընդոտների՝ աղջիկներն ու երիտասարդ կանայք միմյանց հետ ստեղծել են ամուր կապեր:
Լուսանկարիչը նշել է. «Սովորաբար, երիտասարդ կինը չի լքում ծնողների տունը, քանի դեռ ամուսնացած չէ: Ամուսնանալուց հետո նա ապրում է ամուսնու ընտանիքի հետ: Կարծում եմ, որ նաև այս պատճառով է, որ կանայք ամուր ընկերություն են ստեղծում, նրանք ավելին են, քան կուրսընկերները, նման են ընտանիքի»:
Լուսանկարները՝ Washingtonpost-ից: