ԱԱԾ-ն Սամվել Բաբայանի մեղավորությունն ապացուցող ձայնագրություններ ունի. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ն անդրադառնալով Սամվել Բաբայանի ձերբակալությանը գրել է. «Տեղեկություններ կան, որ ԱԱԾ-ն որոշակի ձայնագրություններ է ունեցել։ Քաղաքական և իրավապահ նեղ շրջանակում երեկվանից պտտվող տեղեկությունների համաձայն, դրանց մեջ լսել է, որ Ս. Բաբայանը պայմանավորվածություն է ձեռք բերում այն երկու անձայն հետ, որոնց միջոցով «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրը պետք է ՀՀ հասնի և կարգադրություններ է անում ձեռք բերման և տեղափոխման վերաբերյալ»։
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԱԾ-ում նախապատրաստված նյութերում առկա են այնպիսի դրվագներ, որ այդ զենքով թռիչքի ժամանակ պետք է հարված հասցվեր այն ուղղաթիռին, որով պետք է թռչեին ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները՝ հավանաբար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։
Թերթի հետ զրույցում Սամվել Բաբայանի փաստաբան Քալաշյանը նշել է, որ վերջինս առայժմ չի հայտարարում, որ իր ձերբակալությունը քաղաքական ենթատեքստ ունի։