Արթուր Դավթյանը անցել է մարմնամարզության աշխարհի գավաթի եզրափակիչ
Այսօր և վաղը Դոհայում ընթանում է մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլը:
ՀԱՕԿ-ը հայտնում է, որ երեկ Հայաստանի ներկայացուցիչներից ելույթ է ունեցել Արթուր Դավթյանը և երկու վարժությունում անցել է եզրափակիչ:
Հենացատկում Դավթյանը զբաղեցրել է 2-րդ տեղը, զուգափայտերում՝ 8-րդը եւ երկու վարժությունում էլ մտել եզրափակիչ:
Պտտաձողում հայ մարմնամարզիկը եղել է 16-րդը և չի հաղթահարել որակավորման փուլը:
Արթուր Թովմասյանը և Վահագն Դավթյանը հանդես են գալու օղակներում, Արթուր Դավթյանը՝ նժույգթափում, ազատ վարժություններում, հենացատկում և զուգափայտերում: