Հայաստանը հումք արտահանող երկրից պետք է վերածվի ապրանք արտահանող երկրի. «Ելք» դաշինքի ներկայացուցիչ
«Ելք» դաշինքն իր նախընտրական ծրագրում որպես տնտեսության զարգացման հիմնական ճյուղեր՝ առանձնացրել է բարձր տեխնոլոգիաներն ու արդյունաբերությունը: Այս մասին այսօր «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի կազմակերպած «ՀՀ ԱԺ ընտրությունների տնտեսական խոստումները» թեմայով քննարկման ժամանակ ասաց դաշինքի ներկայացուցիչ Գևորգ Գորգիսյանը:
Նրա խոսքերով՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման համար Հայաստանն ունի բոլոր ռեսուրսները, բայց կան նաև խոչընդոտներ: Դրանցից մեկը, ըստ նրա, կրթության համակարգն է, որը շատ թույլ է ու չի համապատասխանում ներկայիս շուկայի պահանջներին:
«Կրթության ոլորտում պետք է կատարվեն լուրջ բարեփոխումներ, որպեսզի բուհն ավարտած ուսանողներն արդեն իսկ պատրաստ լինեն մտնել աշխատաշուկա »,- ասաց Գևորգ Գորգիսյանը:
Ինչ վերաբերում է արդյունաբերությանը, «Ելք» դաշինքի ներկայացուցիչն ասաց, որ Հայաստանը հումք արտահանող երկրից պետք է վերածվի ապրանք արտահանող երկրի:
«Մասնավորապես, Սյունիքի մարզում կսահմանվեն հարկային արտոնություններ մետաղաձուլական ընկերությունների համար: Զարկ կտրվի նաև քիմիական արդյունաբերությանը, որի արդյունքում հումքից կստանանք վերջնական արտադրանք ու կարտահանենք: Նախատեսում ենք կարճ ժամանակահատվածում կառուցել Կապանից Իրան գնացող երկաթգիծ, որը կապահովի արտահանումները Իրան», - նշեց Գևորգ Գորգիսյանը:
Գյուղատնտեսության ոլորտում, ըստ նրա, առաջարկում են ներդնել նորագույն տեխնոլոգիաներ: Օրինակ՝ կաթիլային ոռոգման ներդրման դեպքում գյուղատնտեսները կազատվեն եկամտային հարկից, կստեղծվեն պետական կառույցներ, որոնք կապահովեն սննդամթերքի պահեստավորումը:
Գևորգ Գորգիսյանը միաժամանակ նշեց, որ այդ դրույթները կիրակագործվեն միայն այն դեպքում, եթե մենաշնորհների և կոռուպցիայի դեմ պայքար մղվի:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին