Երկրպագուների ներկայությունը շատ կարևոր է մեզ համար. Հենրիխ Մխիթարյան
Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կոչով դիմել է երկրպագուներին՝ հրավիրելով ներկա գտնվել կիրակի օրը Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստան-Ղազախստան խաղին:
«Երկրպագուների ներկայությունը շատ կարևոր է մեզ համար: Բոլորին հրավիրում ենք ներկա գտնվելու խաղին: Խոստանում ենք ամեն ինչ անել հաղթանակի հասնելու համար»,- Մխիթարյանի խոսքերն է փոխանցում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Հայաստան-Ղազախստան հանդիպումը կմեկնարկի մարտի 26-ին՝ ժամը 20:00-ին։
Տեսանյութը՝ ՀՖՖ-ի։
Հարակից հրապարակումներ`
- Հենրիխ Մխիթարյան. «Խաղում եմ, որպեսզի կարողանամ Հայաստան անունը բարձր պահել ամբողջ աշխարհում»
- Մխիթարյանը 6-րդ անգամ անընդմեջ ստացավ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը
Լրահոս
Տեսանյութեր
Մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում. Դավիթ Թումասյան