Մահացել է Ստեփան Միկոյանը
Մոսկվայում 95 տարեկան հասակում մահացել է հայտնի փորձարկիչ-օդաչու, ավիացիայի գեներալ-լեյտենանտ Ստեփան Միկոյանը: Նա պետական գործիչ Անաստաս Միկոյանի ավագ որդին է: Տեղեկացնում է «МиГ» կորպորացիայի պաշտոնական էջը:
Ստեփանը Միկոյան եղբայրներից միակ ողջ մնացածն էր: Աղբյուրը հիշեցնում է, որ Միկոյանը ծնվել է 1922 թվականի հուլիսի 12-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում:
«Նրա մահը կորուստ է հայրենական ավիացիայի համար: Նա ապրեց երկար ու արժանապատիվ կյանք: Նրա անունը միշտ կմնա ավիացիայի պատմության ու մեր հիշողության մեջ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ստեփան Միկոյանը ընդհանուր առմամբ ստեղծել է 102 տեսակի թռչող սարքավորումներ, այդ թվում МиГ-23-ը, МиГ-25-ը, МиГ-27-ը:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա վերջին կյանքից հեռացավ Իվան Միկոյանը:
Հարակից հրապարակումներ`
- Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Իվան Միկոյանի մահվան կապակցությամբ
- Վարչապետը ցավակցել է Միկոյան ընտանիքին
- «Կտեղադրվի, թե՞ ոչ Անաստաս Միկոյանի արձանը՝ ավագանին չի կարող ասել»