Չեչնիայում գրոհայինները փորձել են ներխուժել Ռոսգվարդիայի զինվորական հատված
Չեչնիայում վեց ահաբեկիչ ոչնչացվել է Ռոսգվարդիայի վրա հարձակման փորձի ժամանակ: Հարձակմանն ընդհանուր առմամբ մասնակցել է ահաբեկչական խմբավորման ութ անդամ: Վեստի.ռու-ն, հղում անելով Չեչնիայի իրավապահ մարմիններում ունեցած աղբյուրին, գրում է, որ դեպքը տեղի է ունեցել Չեչնիայի Հանրապետության Նաուրսկոյ շրջանում:
«Վեց գրոհային սպանվել է, երկուսը հասցրել են թաքնվել»,- ասել է զրուցակիցը:
Նրա խոսքով, դեպքը տեղի է ունեցել մարտի 24-ի գիշերն անցակետի մոտ: Ռոսգվարդիայի կորուստները ներկա պահին ճշտվում են:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան