Ապրիլին կսկսվեն Եվրոպական ընդհանուր ավիացիոն գոտու պայմանագրին Հայաստանի միանալու շուրջ բանակցությունները
Ապրիլի վերջին կսկսվի Եվրոպական ընդհանուր ավիացիոն գոտու պայմանագրին Հայաստանի միանալու շուրջ Եվրոպական միության հանձնաժողովի և Հայաստանի միջև բանակցությունների առաջին փուլը: Այս մասին հայտարարել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Սոֆիայում Եվրոպական հանձնաժողովի տրանսպորտի հարցերով հանձնակատար Վիոլետա Բուլչի հետ հանդիպման ժամանակ:
Հանձնակատար Վիոլետա Բուլչը դրական է գնահատել բանակցությունների սկիզբը և հաստատել, որ համաձայնագիրը շուտով կստորագրվի:
Նախարարությունից հայտնում են, որ հանդիպումը կայացել է Բուլղարիայի մայրաքաղաքում մարտի 23-24-ը կայացած «Տրանսպորտային ոլորտի ներդրումային հնարավորություններ» խորագրով տարածաշրջանային համաժողովի շրջանակներում:
Քննարկելով հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ` առանձնահատուկ ուշադրություն է դարձվել տրանսպորտային ոլորտի թվայնացման և ճանապարհային երթևեկության անվտանգության խնդիրներին, ինչին մեծ կարևորություն է տալիս նաև Եվրոպական միությունը:
Հանդիպման ընթացքում նախարար Վահան Մարտիրոսյանը առաջարկել է Երևանում կազմակերպել տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների համաժողով և հանձնակատար Վիոլետա Բուլչին հրավիրել է Հայաստան:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին