Շանլըուրֆայի Գերմուշ գյուղի հայկական եկեղեցին վերանորոգման կարիք ունի
Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի Գերմուշ գյուղի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին վերանորոգման կարիք ունի:
«Էրմենիհաբեր»-ի հաղորդմամբ, տարածաշջանն ուսումնասիրող Մեհմեթ Գյուզելերը: Նա կարծում է, որ եկեղեցու վերանորոգումը մեծ ներդրում կունենա Ուրֆայում զբոսաշրջության զարգացման գործում:
Ըստ նրա՝ Գերմուշի եկեղեցին 19-րդ դարում կառուցել են հայ 7 եղբայրները: 1915 թվականից հետո, երբ գյուղում այլևս հայ չի մնացել, եկեղեցին լքվել է, դաձել կիսավեր: Գյուզելերը նշել է, որ բազմաթիվ զբոսաշրջիկներ են գալիս եկեղեցին տեսնելու:
«Եկեղեցին վերանորոգման կարիք ունի: Եթե վերանորոգվի, մեծ նպաստ կբերի Ուրֆայում զբոսաշրջության զարգացմանը: Ուզում ենք, որ եկեղեցին վերանորոգվի և վերաբացվի քրիստոնյաների ծեսերի համար»:
Գյուղի բնակիչներից Հյուսեյին Ասլանն էլ կայքին տեղեկացրել է, որ ժամանակին գյուղում 2 եկեղեցի է եղել: Մեկն ավերվել է, իսկ կանգուն մնացած եկեղեցին հայտնվել է գանձագողերի թիրախում:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում հայկական եկեղեցին կվերածվի գրադարանի
- Դիարբեքիրի ավերված հայկական եկեղեցիներից երկուսը կվերակառուցվեն
- Դիարբեքիրի Սբ. Կիրակոս հայկական եկեղեցին պետականացվել է
- Նոր Ջուղայում կա 14 կանգուն հայկական եկեղեցի. Հետազոտող
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին