Արթուր Թովմասյանը ոսկե մեդալ է նվաճել օղակներ վարժությունում
Դոհայում շարունակվում է մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլը: Նախօրեին կայացել են եզրափակիչները: Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի տեղեկացմամբ, Հայաստանը ներկայացնող Արթուր Թովմասյանն օղակներ վարժությունում ոսկե մեդալ է նվաճել, իսկ Վահագն Դավթյանը 4-րդն էր:
Այսօր՝ մրցաշարի վերջին օրը, հայ մարզիկներից ելույթ կունենա միայն Արթուր Դավթյանը: Նա կմրցի հենացատկ և զուգափայտեր վարժությունների եզրափակիչներում:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան