Գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրից օգտվելու համար շահառուները կարող են դիմել ԳԱՄԿ-եր և ՓՄՁ ԶԱԿ մարզային մասնաճյուղեր
Այսօր «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ում կկազմակերպվել էր դասընթաց Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների և ՓՄՁ ԶԱԿ մարզային մասնաճյուղերի աշխատակիցների համար` հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրին դիմելու պայմանները ներկայացնելու նպատակով,- այս մասին հայտնում են գյուղնախարարության մամուլի ծառայությունից։
«Որպեսզի ծրագրի շահառուներին զերծ պահենք ավելորդ քաշքշուկներից և ծախսերից, նախատեսվել է հայտերի հավաքագրումներն իրականացնել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնների մասնաճյուղերի և գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների միջոցով, որոնք ներկայացված են բոլոր մարզերում: Այսօրվա միջոցառումը նպատակ ունի Ձեզ ներկայացնել ծրագրի մանրամասները և ընթացակարգային հարցերը, որպեսզի Դուք տեղերում իրազեկեք գյուղացիներին, պատշաճ խորհրդատվություն տրամադրեք, գործընթացը սահուն կազմակերպվի, և ծրագիրն առավելագույնս հաջող ընթանա»,- նշել է գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը:
ՀՀ գյուղատնտեսության փոխնախարարը հավելել է, որ ծրագրի վերաբերյալ շահառուները կարող են տեղեկություններ ստանալ նաև նախարարության կայքէջից, ԳԱՄԿ-երի կողմից հրատարակվող թերթերից և համայնքապետարաններից:
«ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ -ի գործադիր տնօրեն Արթուր Բադալյանն իր հերթին նշել է, որ գործընթացն օպերատիվ կազմակերպելու համար ներգրավվել են ԳԱՄԿ-երն ու ՓՄՁ ԶԱԿ մարզային մասնաճյուղերը` ընդգծելով, որ սա ընդհանուր աշխատանք է և ակնկալում է սերտ համագործակցություն:
Հարակից հրապարակումներ`
- Գյուղնախարարությունը կհամագործակցի ՓՄԶ ԶԱԿ-ի հետ գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրի շրջանակում
- Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի ծրագիրը մեկնարկում է
- Գյուղտեխնիկայի ձեռք բերման համար լիզինգի տոկոսադրույքը կկազմի 2 տոկոս
- Լիզինգային ծրագրով 2,2 միլիարդի գյուղտեխնիկա կիրացվի. Իգնատի Առաքելյան
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին