«Եվրատեսիլի» կազմակերպիչներն անում են հնարավորը, որ ռուս մասնակիցը ելույթ ունենա Կիևում
Եվրոպական հեռարձակողների միությունը (ԵՀՄ) հայտարարել է, որ փորձելու է հասնել նրան, որպեսզի Ռուսաստանի ներկայացուցիչ Յուլյա Սամոյլովան մասնակցի «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին:
«Մեզ համար նախընտրելի լուծումն այն է, որ ռուս երգչուհին ելույթ ունենա Կիևում: Մենք շարունակում ենք աշխատել, որպեսզի հասնենք դրան»,- Լենռա.ռու-ի հաղորդմամբ՝ հայտարարել է ԵՀՄ ներկայացուցիչ Դևիդ Գուդմանը:
Նա հավելել է, որ ուկրաինական իշխանությունների հետ կապի մեջ են, ամեն ինչ անում են, ինչ հնարավոր է:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը 3 տարով արգելել է ռուս երգչուհի Յուլիա Սամոյլովայի մուտքը այդ երկրի տարածք։ Արգելիք պատճառով նա չի կարող գնալ Կիև՝ մասնակցելու «Եվրատեսիլ-2017»-ին:
Մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին և 13-ին Կիևում: Ընդհանուր առմամբ, «Եվրատեսիլ-2017»-ին կմասնակցի 43 պետություն: Երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի Առաջին ալիքի «Դեպի եվրատեսիլ» մրցույթի հաղթող Արծվիկը:
Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, չի հեռարձակի Եվրատեսիլը։
Հարակից հրապարակումներ`
- ՈՒկրաինայի անվտանգության ծառայությունը 3 տարով արգելել է Սամոյլովայի մուտքը երկրի տարածք
- Եվրատեսիլի հայաստանցի մասնակցին Ղրիմ այցելելու պատճառով կարող են արգելել մուտք գործել Ուկրաինա
- «Եվրատեսիլ»-ի կազմակերպիչները Կիևին հիշեցրել են իր պարտավորությունների մասին
- «Եվրատեսիլ 2017»-ում Ռուսաստանը կներկայացնի Յուլյա Սամոյլովան