ԿԸՀ-ն ուսումնասիրում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կողմից ներկայացված ձայնագրությունները
«Կազմակերպությունից խնդրել ենք բոլոր ձայնագրությունները, հիմա գնում են ուսումնասիրություններ, որովհետև պետք է այդ ամբողջը լսել, յուրաքանչյուրն իրենից ներկայացնում է մեկ ինքնուրույն փաստական հանգամանք»,-Չեխովի դպրոցում ընտրողների գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումների ցուցադրում-փորձարկումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ անդրադառնալով «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի տարածած տեղեկություններին ու ձայնագրություններին, ըստ որոնց ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներում ու մանկապարտեզներում:
Նա նշեց, որ կլսեն ձայնագրությունները, այնուհետև կհայտնեն իրենց դիրքորոշման մասին:
Նշենք, որ այդ ձայնագրությունների վերաբերյալ նախօրեին հայտարարություն էր տարածել ՀՀԿ-ն: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ասել էր, որ ընդհանուր գնահատական տալ չի կարող, պետք է մանրամասն ուսումնասիրի:
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Հարությունյան. Վտանգավոր երևույթ է լայնածավալ խախտումների պատրանքի ստեղծումը
- ՀՀԿ կենտրոնական շտաբն արձագանքում է վարչական ռեսուրսի օգտագործման մասին լուրերին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան