Դավիթ Հարությունյան. Վտանգավոր երևույթ է լայնածավալ խախտումների պատրանքի ստեղծումը
«Ես հիմա ընդհանուր գնահատական տալ չեմ կարող, պետք է մանրամասն ուսումնասիրեմ»,-Չեխովի դպրոցում ընտրողների գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումների ցուցադրում-փորձարկումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով այն տեղեկություններին ու ձայնագրություններին, ըստ որոնց ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներում ու մանկապարտեզներում:
Նա վտանգավոր երևույթ որակեց լայնածավալ խախտումների պատրանքի ստեղծումը:
«Ես երեք հատն եմ երեկ ստուգել, կայքը ծանրաբեռնված էր, որոշ պահից սկսեց չգործել: Ես մեկում որոշակի խնդիր տեսա, երկուսում ոչ մի խնդիր տեսա: Այն մեկում, որ որոշակի խնդիր տեսա, չի նշանակում, որ կարող եմ միանշանակ պնդել՝ առկա է ընտրախախտում, կամ Ընտրական օրենսդրության պահանջների, կամ էթիկայի խախտում»,-ասաց Հարությունյանը, նշելով, որ դեպքերից յուրաքանչյուր մանրամասն ուսումնասիրության առարկա պետք է դառնա, ինքն էլ անձամբ ուսումնասիրելու է դրանք:
Հարությունյանն ընդգծեց, որ ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրսի սխալ օգտագործումը անթույլատրելի է, օրենսդրորեն արգելված է հանրային ծառայողների համար, սակայն էթիկայի կանոնները թույլ չեն տալիս դա անել նաև ոչ հանրային ծառայողների համար:
«Տվյալ դեպքում խոսքը հանրային ծառայողների մասին չէ, ուսումնական հաստատությունների տնօրենների մասին է: Բայց գնահատական տալ չեմ կարող»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան