Հասարակություն 16:58 25/03/2017 Հայաստան

Բաբկեն Պիպոյան. Սպառողներին մոլորեցնելու դեպքերը շատ են

Կանանց մեկամսյակին, Ամանորին, Սուրբ Սարգսին  ու այլ տոներին ընդառաջ հայտարարվող զեղչերը հաճախ ոչ թե իրական են, այլ ընդամենը սպառողներին մոլորեցնելու նպատակ ունեն: «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը Panorama.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ չնայած ՀԿ-ն հիմա ահազանգեր ու դժգոհություններ չի ստանում, սակայն ոլորտում հետընթաց կա:

«Հիմա սպառողը շատ լավ հասկանում է, որ իրեն ուզում են խաբել ու փորձում է ինքնուրույն պաշտպանվել: Բոլոր այն մարդիկ, ովքեր կարողանում են ինքնուրույն պաշտպանվել, այլևս չեն ահազանգում: Իսկ նրանք, ովքեր խաբված են, չեն էլ հասկանում, որ նման բան է տեղի ունեցել»,-կարծիք հայտնեց ՀԿ նախագահը:

Պիպոյանը կարևորում է մարկետինգային հնարքների կիրառման ու սպառողին մոլորեցնելու տարանջատումը: Նրա խոսքով, հասարակական որևէ կազմակերպություն այստեղ ուսումնասիրություն անել չի կարող, դա պետական մարմնի գործն է:

«Պետք է հասկանանք այն գնային քաղաքականությունը, որը վարել է տնտեսվարողը: Եթե անգամ ունենում ենք դեպք, որ նույն ապրանքը ամիսներ առաջ վաճառվել է 100 հազար դրամով և այսօր իբր թե զեղչով վաճառվում է էլի 100 հազար դրամով, տնտեսվարողը հանգիստ կարող է ասել, մենք այն ժամանակ էլ ենք զեղչով վաճառել: Դրա համար պետք է լինի պետական լիազոր մարմին, հասկանա իրավական հիմքերը, հարկային մարմնից ստանա անհրաժեշտ տեղեկությունները, կարողանա համեմատել դրանք ու եզրահանգում անել»,-խնդրի դժվարությունները ներկայացրեց Պիպոյանը:

Նա ուշադրություն է հրավիրում մի տարածված երևույթի վրա: Ապրանքը ընդամենը մեկ օր վաճառում են թանկ գնով, հաջորդ օրվանից հայտարարում զեղչ:

«Պայմանական ասենք, ապրանքն առաջին օրը վաճառում է 100 հազար դրամ, հաջորդ օրը հայտարարվում է 80 տոկոս զեղչ, վաճառում 20 հազար դրամով: Սպառողը մոլորվում է, գնում է ապրանքը, կարծելով ձեռք է բերել 100 հազար դրամանոց ապրանք, այնինչ այդ ապրանքի իրական գինը 20 հազար դրամ է»,-բացատրեց նա:

Հայաստանում իրավական կարգավորումները, ըստ նրա լրացումների կարիք ունեն: Օրինակ, օրենքը չի սահմանում մի ժամկետը, որից հետո կարելի է զեղչ հայտարարել:

«Դրա համար տնտեսվարող սուբյեկտը սպառողին մոլորեցնելու բոլոր հնարքներին դիմում է՝ հասկանալով, որ իրեն պատասխանատվության կանչող չկա»,-ասաց նա:

ՀԿ ղեկավարի խոսքով, նման մոլորեցնող զեղչեր առավել հաճախ հանդիպում են հագուստի, կոշիկի, տեխնիկայի վաճառքի դեպքում:

«Կան ապրանքներ, որոնց իրական գինը պարզելը հեշտ է, մյուսների դեպքում՝ դժվար է:  Օրինակ, եթե մենք պարբերաբար գնացել ենք x խանութը, տեսել ենք հագուստն ու դրա գինը, ասում ենք, գիտե՞ք, երեկ այս հագուստը 6 հազար դրամ էր, այսօր 5 հազար է, ձեր ներկայացրած զեղչի չափին չի համապատասխանում: Մեզ կարող են ասել, որ դրանք տարբեր վերնաշապիկներ են, սրա մեջ բուրդը մի քիչ ավելի շատ է կամ քիչ: Այսինքն, իրական գինը հասկանալու համար երկար ուսումնասիրություն է պետք»,-ասաց Պիպոյանը:

Այս առումով, շատ հեշտ է ուսումնասիրել  աման լվացող հեղուկների, կոսմետիկայի շուկաները, որտեղ մարդիկ գները մոտավորապես գիտեն: ՀԿ նախագահը մի դեպք է նկարագրում, երբ սպառողը տեսնում է հայտնի ապրանքանիշի հեռուստացույցը թանկ գնով, նրան թվում է՝ լավ ապրանքը բարձր գին ունի, մինչդեռ դրսում, նույնիսկ տնտեսական նույն գոտում գտնվող Ռուսաստանում այն զգալիորեն էժան է:

«Մենք տեսնում ենք, որ եթե Ռուսաստանից գնենք այդ նույն ապրանքը, նույնիսկ ավելացված արժեքի հարկ վճարենք, միևնույն է, մեզ վրա ավելի էժան կնստի: Այսինքն, իրականում այդ ապրանքի գինը վաղուց ընկել է, բայց բրենդի անվանումը մեր գլխում երկար ժամանակ նստած է: Այդ ապրանքը մեր երկրում 50 տոկոս զեղչով վաճառելը հիմա դարձել  է շատ հեշտ»,-ասաց նա:

Պիպոյանն ընդգծում է, որ սպառողին մոլորեցնող տեղեկատվության տրամադրումը օրենքով համարվում է անբարեխիղճ մրցակցություն և ամենևին էլ կապ չունի, այդ շուկայում կա՞ն գերիշխող կամ մենաշնորհ ունեցող տնտեսվարողներ, թե՞ ոչ:

«Տվյալ պարագայում ընկերության չափը կապ չունի: Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքը հստակ ասում է, որ մոլորեցումը հանդիսանում է անբարեխիղճ մրցակցություն»,-ասաց նա:

Պիպոյանը հիշեցնում է, որ նույն կերպ սպառողին մոլորեցնում են, երբ արտադրանքի վրա նշում են էկո, բիո անվանումները:

«Դրանք համապատասխան սերտիֆիկատացում են պահանջում: Եթե առանց սերտիֆիկատի տնտեսվարողներն օգտագործում են այդ որակումները, ապա այս պարագայում էլ մոլորեցնում են սպառողներին: Մոլորեցման դեպքերը շատ են, բայց ցավոք սրտի պետք է նշեմ, որ  եթե նախկինում լիազոր մարմնի՝ ՏՄՊՊՀ-ի կողմից մոնիտորինգներ արվում էին, ապա վերջին մեկ տարվա ընթացքում այդ գործառույթը վատ է իրականացվում, ակնհայտ է, որ ոլորտում ունենք ռեպրես»,-ասաց նա:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:29
Խոշոր ավտովթար Արագածոտնում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարն ու այլ մեքենաներ
Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել
Սոչիում այսօր առավոտյան ստորգետնյա մի քանի ցնցում է գրանցվել։ Սեյսմիկ կայանները մի քանի ցնցում են գրանցվել։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
11:48
Փաշինյանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը. Խոսնակ
«Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը»,-այս մասին հայտարարել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
11:24
Փարաքարում մեկնարկել են նախնական ընտրությունները
Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները։  Փարաքարում գտնվող ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:14
Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ «Ինտեր»-ի բուժանձնակազմն այսօր կտա իր գնահատականը
Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Ա Սերիայի 20-րդ տուրի «Վենեցիայի» դեմ հանդիպումը: Այս մասին գրում է Fcinter1908.it-ն ու...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կոթիում հուղարկավորվել են Ուկրաինայում զոհված երիտասարդին
Երեկ` հունվարի 10-ին Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Կոթի գյուղում հուղարկավորել են 27-ամյա Գոռ Ազիբեկյանին։ Տավուշցի լրագրող Ոսկան...
Աղբյուր` Panorama.am
10:44
Դիլիջանի նախկին քաղաքապետի եղբոր որդիների վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի եղբորորդիներ Վ.Ս.-ի և...
Աղբյուր` Panorama.am
10:21
Օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն. Բացատրում են մասնագետները
Երևանում և հանրապետության տարբեր հատվածներում օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Հայաստանի մի քանի մարզերում, Արաատյան դաշատավայրում ինվերսիոն շերտ է առաջացել
Ձմեռային ամիսներին Հայաստանի միջլեռնային գոգավորություններում, հատկապես Շիրակի և Արարատյան դաշտերում, դիտվում  են ջերմաստիճանային...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ադրբեջանական կողմը մասամբ գաղտնազերծել է Փաշինյանի առաջարկը
Ադրբեջանական ԶԼՄ-ները գաղտնազերծել են, թե ինչ է առաջարկ է ներկայացրել հայկական կողմը  Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին...
Աղբյուր` Panorama.am
09:24
Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի անունն է շոշափվում, պատմեմ, մեջս չմնա. Էդգար Հարությունյան
«Երկրի ղեկավարն ասում է, թե մարդիկ Ջերմուկում սուրճ խմելու փոխարեն Հռոմ կամ Փարիզ են գնում։ Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի...
Աղբյուր` Panorama.am
09:09
Վթարից հետո մեքենան այրվել է, վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոց
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 10-ին, ժամը 22:52-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակավանի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով, ձերբակալել են հետո բաց թողել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ոստիկանությունը, չմոռանալով, որ Փաշինյանի «համբերության բաժակը լցվելու»...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առաջիկայում կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուների» ականատես կլինենք:...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024 թվականի նոյեմբերի դրությամբ Հայաստանում գրանցվել են 782 հազար 832 աշխատակիցներ, ովքեր...
Աղբյուր` Panorama.am
08:50
Խոշոր հրդեհ Նոյեմբերյանում
Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 11-ին, ժամը 01:52-ին ահազանգ է ստացվել, որ Կամոյի փողոցում...
Աղբյուր` Panorama.am
08:42
Հայաստանի մի քանի ճանապարհներին մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}