Ջրառատի միջադեպի մասնակիցները հարցաքննելիս ասել են, որ հաշտվել են ու բողոք չունեն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ Ջրառատ համայնքում մարտի 14-ի միջադեպի արդյունքում տուժածներին երեկ հրավիրել էին ՀՀ քննչական կոմիտե՝ հարցաքննության: Հիշեցնենք՝ դեպքից կարճ ժամանակ անց կողմերը՝ ՕՐՕ դաշինքի համակիրներն ու ՀՀԿ-ական գյուղապետը, փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանը հաշտվել են:
Բայց, այնուամենայնիվ, բաց է մնում մի հարց՝ այդ միջադեպի արդյունքում իշխանության ներկայացուցիչները ինքնաձիքից հրազենային վնասվածք էին հասցրել ՕՐՕ դաշինքի համակիրներից Հակոբ Մելքոնյանին:
Վերջինիս հայրը՝ Մանվել Մելքոնյանը, անդրադառնալով այս հանգամանքին, ասել է. «Բան կա, որ մեզանից կախված չէ, օրինակ զենքի պահը, ոնց ես կարող եմ իրենց ասել՝ կարճեք կամ շուտափույթ մի բան արեք, դա իրավապահների գործն է: Մենք Տիգրան Սարգսյանի դեմ էլ բողոք չունենք, թե ինչ պայմաններում է հայտնվել այնտեղ, ոնց է այդ զենքը ճարել, գաղափար չունեմ, իր հետ անգամ պրոբլեմ էլ չենք ունեցել»:
Միաժամանակ նա նշել է, թե ՔԿ-ում էլ ցուցմունք են տվել, որ իրենք հաշտվել են ու բողոք չունեն:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան