ԶԼՄ-ները հայտնել են ՌԴ հավաքականի 50 անդամների թունավորման մասին
Ռուսաստանի սուսերամարտի, համաժամանակյա լողի, մարմնամարզության և ընբշամարտի հավաքականների շուրջ 50 մարզիկներ Դմիտրովսկի շրջանի «Օզերո կրուգլոյե» բազայում ուսումնամարզական հավաքի ժամանակ թունավորվել են։ Այս մասին տեղեկացնում է lenta.ru-ն։
«Ամեն բան սկսվել է մարտի 22-ին։ Երեկայն գնացինք ընթրիքի, իսկ առավոտյան սկսվեց։ Մեկը մյուսի հետևից մարզիկները սկսեցին իրենց վատ զգալ։ Այժմ հիվանդների թվում մոտ 50 մարդ կա։ Բոլորի մոտ նույն ախտանշաններն էին՝ ջերմություն, լուծ, սրտխառնոց»,- պատմել է գործակալության աղբյուրը։
Ընդ որում, համաժամանակյա լողի ՌԴ հավաքականի գլխավոր մարզիչ Տատյանա Պոկրովսկայան հայտարարել է, որ բազան փակված է ռոտավիրուսային ինֆեկցիայի պատճառով, իսկ մարզիկների զանգվածային թունավորման մասին տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում։
Բազա են ժամանել «Ռոսպոտրեբնադզորի» ՌԴ դաշնային բժշկակենսաբանական գործակալության աշխատակիցներ, որոնք նմուշառում են իրականացրել՝ պարզելու զանգվածային հիվանդացության պատճառները։ Հետազոտությունների պատասխանը պարզ կլինի մարտի 28-ին։