Երևանում տեղի ունեցավ ընտրողների գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումների ցուցադրում-փորձարկումը
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր Երևանի Չեխովի անվան դպրոցում տեղի ունեցավ ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններին ընտրողների գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումների ցուցադրում-փորձարկումը։
«Միջոցառման նպատակն է ներկայացնել այն տեխնիկական սարքավորումները, որոնք կիրառվելու են քվերակության օրը և միաժամանակ այսօր առաջին անգամ ցուցադրվում է տեղամասային կենտրոններից հեռարձակում իրականացնելու թեստային տարբերակը։ Շուրջ 1500 տեղամասային կենտրոններում տեղադրված են լինելու նաև համապատասխան տեսանկարահանող սարքեր և դրանցից իրականացվելու է օնլայն հեռարձակում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
Նրա խոսքով, տեխնիկական սարքավորումների այն բոլոր թերությունները, որոնք նկատվել էին առաջին փորձարկման ժամանակ, վերացվել են։
Լրագրողները կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանից հետաքրքրվեցին, թե մնացյալ տեղամասերում, որտեղ տեսախցիկներ չեն լինելու, ինչպես է լինելու խախտումների և կեղծիքների կանխումը։
Ի պատասխան նա ասաց. «Իմ խորին համոզմամբ տեսախցիկների կարիքն անգամ չկար։ Տեսախցիկները միգուցե լրացուցիչ միջոց են։ Մեր տեխնիկական սարքավորումները բավականին լավ են աշխատում, անգամ մեծ տեղամասերում, երբ պահանջվում է սինխրոնիզացիա, դա տեղի է ունենում ակնթարթորեն, այսինքն ինքնին ցուցակի ճիշտ կազմումը և սարքավորումների աշխատանքը կանխելու են տեղամասում խախտումների 99,9 տոկոսը»։
Նա հավելեց, որ տեսախցիկներ նաև նրա համար են, որպեսզի հանրությունը ևս տեսնի, թե ինչպես է ընթանում ընտրական գործընթացը տեղամասերում։
Հարակից հրապարակումներ`
- Ընտրատեղամասերում տեխնիկական սպասարկում կիրականացնեն նաև ԱԻՆ աշխատակիցները
- Հրապարակվել է տեխնիկական սարքավորման միջոցով ընտրողների գրանցման մասին իրազեկման հոլովակը
- ԿԸՀ-ն հրապարակել է տեխնիկական սարքավորումը սպասարկող մասնագետների ձեռնարկը
- Տեխնիկական սարքերի գործարկման համար ԿԸՀ-ին հատակցվեց 30 մլն դրամ
- Տեխնիկական սարքավորումների ներկայացման փորձը հաջողվեց. Մուկուչյան
- Սեմյոնովկայի և Վարդանաշենի ՏԻՄ ընտրություններում կփորձարկվեն էլեկտրոնային գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումները
- Քվեարկության օրը տեխնիկական սարքավորումը սպասարկել ցանկացողները կարող են դիմել ԿԸՀ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին