Գերմանական բանկը սխալմամբ չորս այլ բանկի փոխանցել է 5,4 մլրդ դոլար
Գերմանիայի Kreditanstalt für Wiederaufbau պետական բանկը սխալմամբ 4 բանկի հաշվին է փոխանցել 5,4 միլիադ դոլար: Գազետա.ռու կայքը, հղում անելով Bloomberg-ին գրում է, որ դեպքը տեղի է ունեցել փետրվարին: Բանկից պարզաբանել են, որ տեղի ունեցածի պատճառը եղել է տեխնիկական խնդիրը:
Բանկի ներկայացուցիչը հավելել է, որ սխալը գտել են և շատ կարճ ժամկետում վերացվել:
«Մենք ցավում ենք տեղի ունեցածի համար, դեպքի պատճառը եղել է մարդկային սխալը համակարգի կարգավորման ժամանակ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում