ԵՄ 27 երկրների առաջնորդները ստորագրել են Հռոմի հռչակագիր՝ առանց Բրիտանիայի
ԵՄ 27 երկրների առաջնորդները ստորագրել են Հռոմի հռչակագիրը՝ առանց Մեծ Բրիտանիայի։ Հռչակագիրը սահամանում է Եվրամիության զարգացմանը միտված 4 խնդիր՝ Բրեքսիթից հետո։Փաստաթղթի ստորագրման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Հռոմի կապիտոլյան բլրում , որտեղ ընթանում է Հռոմի պայմանագրի 60-ամյակին նվիրված ԵՄ գագաթաժողովը: Այս մասին տեղեկացնում է tass.ru-ն։
Կառույցի անդամ պետությունների ղեկավարները և վարչապենտերը հերթով մոտեցել են պրեզիդիումի սեղանին՝ հրապարակայնորեն ստորագրելու հռչակագիրը։ 15 րոպե տևողությամբ գործընթացում լրագրողների ուշադրությունը գրավել է Լեհաստանի վարչապետ Բեաթա Շիդլոն, ով, մոտենալով փաստաթղթին, մի փոքր հապաղել է, կարծես՝ կասկածել է՝ ստորագրել այն, թե ոչ։ Սակայն մի քանի վայրկյան հետո ժպտացել է և դրել իր ստորագրությունը։
Հռչակագիրը վեջինը ստորագրել են ԵՄ ինստիտուտների ղեկավարները՝ Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ-Յունկերը, Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին։
Հռչակագիրը նախատեսում է կառույցի զարգացման 4 խնդիրներն՝ առանց Մեծ Բրիտանիայի։
Փաստաթղթում նշվում է, որ «հռոմեական օրակարգը» կազմված է հետևյալ սկզբունքներից՝ «անվտանգ Եվրոպա», «բարգավաճ և կայուն Եվրոպա», «սոցիակալան Եվրոպա» և «համաշխարհային ասպարեզում ավելի ուժեղ Եվրոպա»։
Նշենք, որ այս գագաթաժողովն ընթանում առանց Մեծ Բրիտանիայի, որի բնակիչները անցած տարվա հունիսին որոշում էին կայացրել լքել Եվրամիությունը։ Հռոմի հռչակագիրը նախանշում է ԵՄ զարգացման հիմնական ուղղությունները մոտակա 10 տարիների համար։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան