«Իգլան» բերվել էր նախագահի ուղղաթիռն ու ինքնաթիռը խոցելու նպատակով. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝«Իգլան» Հայաստան տեղափոխած խմբին հայտնի է եղել, որ Սերժ Սարգսյանը տևական ժամանակ Հայաստան տարբեր բնակավայրեր է տեղաշարժվում բացառապես ուղղաթիռով։ Եվ հենց այդ պատճառով էլ «Իգլա» է բերվել, որը ուղղաթիռներ, ինքնաթիռներ խոցելու լավագույն զենքն է։ Այն նախատեսված է ցածր բարձրություններից թռչող օդային թիրախների խոցման համար։
«Իգլա» հրթիռն արձակվում է և ուղղվում է թիրախի վրա գտնվող տաք կետի ուղղությամբ, այսինքն՝ այն հատվածը, որտեղ գտնվում է շարժիչը և խոցում թիրախը։ Տվյալ դեպքում թիրախը եղել է անձամբ Սերժ Սարգսյանը,-գրում է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան